Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը դրական է եղել։
Այս մասին վարչապետը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում։
«Շարունակելու եմ աշխատել՝ վարչապետի կեցավայրից։ Ունեմ բոլոր կապի միջոցները, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները, աշխատասենյակ։ Որքան պետք լինի կաշխատեմ այստեղից, իհարկե, մեկուսացվածության պայմաններում»,- նշեց Փաշինյանը։
Նա կասկածում է, որ վարակվել է առանց ձեռնոցի բաժակ մատուցած մատուցողից, որի մոտ հաստատվել է COVID-19. այնպես է ստացվել, որ հակահամաճարակային կանոնների պահպանումն իրենց չի օգնել, բայց վարչապետը համոզված է, որ առնվազն Կառավարությունում իրենից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։
«Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Բոլորիս մոտ նույն վիճակն է՝ չունենք ջերմություն և ախտանշաններ, բայց պետք է հետևենք, որովհետև կարող են այդ ախտանշաններն ինչ-որ մի պահի ի հայտ գալ։ Մեր մտահոգությունն այն է, որ վարակած չլինենք մեր տատիկ- պապիկներին, միջնորդավորված վարակի աղբյուր հանդիսացած չլինենք»,-նշեց Փաշինյանը։
Նա հորդորեց քաղաքացիներին միշտ դիմակով դուրս գալ, ինչպես նաև պարբերաբար ախտահանել ձեռքերը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan