Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ օրինագիծը

Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ օրինագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ օրինագիծը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը, գրում է asbarez.com-ը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, ինչպես նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ այս օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ներգրավելու համար։

Կոլորադոյի նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դանեյա Էսգարը Twitter-ում հայտնել է, որ «երբեք չէր լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին իրեն պատմել է հայ ընկերը»։

«Նա չէր հասկանում, թե ինչու մենք երբեք չենք խոսում իր ժողովրդի ցեղասպանության մասին: Այդ վայրագությունների մասին սաներին պատմելը մեզ համար չափազանց կարևոր է», - հավելել է Էսգարը։

Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan