Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020թ. խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020թ. խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020թ. խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով

Վրաստանի խորհրդարանը հունիսի 29-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Մասնավորապես, հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն, Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական:

Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ կսահմանվի 1%-ը, քաղաքական դաշինքների համար` որքան շատ կուսակցություն ներառված լինի դաշինքում, այնքան բարձր կլինի նրա համար անցողիկ շեմը:

Եթե հաղթող կուսակցությունը հավաքել է 40,45%-ից պակաս ձայն, այն չի ստանա պատգամավորական մանդատների կեսից ավելին, այսինքն՝ ավելին, քան 75 մանդատ: Հետևաբար, տվյալ դեպքում, հաղթող ուժը չի կարողանա միանձնյա կառավարություն ստեղծել, կարիք կլինի ստեղծել կոալիցիոն կառավարություն:

Կուսակցությունների գրանցման կանոնները պարզեցվել են: Այն կուսակցությունը, որը կկարողանա հավաքել 5000 ստորագրություն, իրավունք կունենա մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այդ պարտականությունից ազատվել է 19 կուսակցություն, որոնք կա՛մ որակավորում ունեն, կա՛մ էլ վերջին ընտրություններին 15 000-ից ավելի ձայն են հավաքել:

Եթե 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից բացի, մինչև 2024 թվականը կրկին խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, դրանք կանցկացվեն այս կանոններով, իսկ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արդեն ամբողջովին համամասնական եղանակով:

Օրինագիծն ընդունվել է 117 կողմ, 3 դեմ ձայներով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan