Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան

Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու կարիք է տեսնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ, սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության պարագայում, բազմաթիվ հայրենակիցներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։ Շաբաթ և կիրակի օրերին մենք ականատես ենք եղել ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների տեսարանների։ Ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, դրանք չեն օգտագործվում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ինքը որևէ մեկին ամենևին չի մեղադրում։

Վարչապետը հարկ համարեց ընդգծել, որ Հայաստանում հաստատված դեպքերի քանակը ցույց է տալիս, որ առանց բացառության՝ բոլորն, այդ թվում հենց ինքը, որքան կարողացել են քամահրական վերաբերմունք են ցուցաբերել հակահամաճարակային կանոնների վերաբերյալ։

«Քանի որ այս երևույթը նման մասշտաբներ է ստացել մեր երկում, կարծում եմ, որ բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու, հակառակ դեպքում մենք չենք կարողանալու հաղթահարել այս իրավիճակը։ Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ կլինեն դրանք քաղաքացիներին սպասարկող կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունք տրամադրող ստորաբաժանում, անձնագրային բաժիններ, առողջապահական կազմակերպություններ, քննական կենտրոններ, զորակոչման հավաքակայաններ և այլն։ Պետք է բացառվի առանց դիմակների անձանց՝ այդ տարածքներում գտնվելը և պահպանվի սոցիալական հեռավորությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանրապետությունում գործող կազմակերպությունները պետք է պարտավորություն ստանձնեն ոչ միայն իրենց, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար։

Փաշինյանը շեշտեց, որ այս ճգնաժամի հաղթահարումը կախված է յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքերից։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan