Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վերականգնելով հայկական ռոբոտաշինության ավանդույթները (Audio)

Վերականգնելով հայկական ռոբոտաշինության ավանդույթները (Audio)
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերականգնելով հայկական ռոբոտաշինության ավանդույթները (Audio)

Այսօր ՀՊՃՀ-ի բակում տարօրինակ չափերով ու տեսքով սարքերը գրավել էին բոլորի ուշադրությունը:Անցնող-դարձողները զարմացած նայում էին մինչ այդ միայն ֆիլմերում տեսած ռոբոտներին: «Այբ Ավագ դպրոցի», Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները և «Սայմոտեկ» ըկերությունն ու Նաիրի կրթական կոնսորցիումը ցուցադրում էին իրենց պատրաստած ռոբոտները, որոնք կարող են տորթ կտրել , մուկ բռնել , կամուրջ անցնել, փախչել իրենց հետապնդողներից, արձանիկներ պատրաստել և շատ այլ ֆունկցիաներ կատարել:
Սերգեյն ու Լանան իրենց ռոբոտը պատրաստելու վրա աշխատել են հինգ-վեց ամիս.« Ռոբոտը հայտնաբերում է ականները, ծրագրի ազդակները փոխանցում է համակարգչին», - պատմում է Սերգեյը: Ռոբոտը նեկայացվել է նաև մրցույթի և հաղթել: Իսկ տորթ կտրող ռոբոտը պատրաստել են երեք երիտասարդներ, ովքեր մեզ պատմեցին, որ ռոբոտը պատրաստելիս անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում՝ չնայած առաջին անգամը չէր, որ ռոբոտ էին պատրաստում. շատ են չարչարվել, բայց վերջապես կարողացել են հասնել ցանկալի արդյունքին: Հայաստանում ռոբոտաշինությունը նորություն է միայն նրանց համար, ովքեր այս ոլորտով նոր են սկսել հետաքրքրվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը, իրենք միայն փորձել են նորից ակտիվացնել հին ու բարի ավանդույթները.« Մեր գործունեությունն սկսել ենք 2008թ.-ից, որոշակի ակտիվությունից հետո զգացինք, որ երեխաները բավական ինտենսիվ են աշխատում և լավ հմտություններ են ձեռք բերում խմբակներում»,- պատմում է Կարեն Վարդանյանը:Նրա խոսքով՝ իրենք ձգտում են ծրագրերը կենտրոնացել գլխավորապես մարզերում.
« Գործող 50 խմբակներից 44-ը գտնվում են մարզերում, և մարզերն իրենք են կառավարում այդ կենտրոնները»:
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստնաի հիսուն համայնքների' ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով: Հետագայում նախատեսվում է նմանօրինակ խմբակներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում: Կարեն Վարդանայը շեշտեց, որ իրենք միայն Հայաստանով չեն բավարարվում.«Օրինակ՝  «Այբ» ավագ դպրոցը Միացյալ Նահանգների մրցույթի ժամանակ գրավեց «Էլեկտրոնիկայի և ծրագրավորման լուծման մրցանակը»՝ շատ թեժ պայքարի ընթացքում»:

Միջոցառման ժամանակ հայտարարվեց « Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի, «Ական փնտրող ռոբոտ», «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթների գրանցումը: Այս տարի առաջին անգամ ԱրմՌոբոտիքսի շրջանակներում կիրականացվի «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ոլորտի կազմակերպությունների ստեղծմանը: Լավագյուն հինգի ութ գաղափարների հեղինակներին կտրամադրվեն մասեր' նրանց նախագծերն իրականություն դարձնելու և ռոբոտներ պատրաստելու համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan