Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բուհը բիզնես- կենտրոն չէ (Audio, լուսանկարներ)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բուհը բիզնես- կենտրոն չէ (Audio, լուսանկարներ)

10500 ուսանող այսօր առաջին անգամ ոտք դրեց համալսարանի շենք: Ճիշտ այդքան ծնող, չհաշված անվճար համակարգով ընդունված ուսանողների ծնողներին, որքան ուրախ, նույնքան էլ անհանգսիտ է, թե ինչպես է վճարելու ուսման վարձը: Մեր հանրապետությունում ուսման վարձերը երբեք ցածր չեն եղել, անվճար համակարգում սովորողների թիվն էլ միշտ քիչ է եղել, էլ չենք ասում, որ կան ֆակուլտետներ, որտեղ անվճար տեղերն ի սպառ բացակայում են: Այս մասին հենց ինքը ԿԳՆ Արմեն Աշոտյանն է բարձրաձայնել. «Ես ուզում եմ ձեզ մի հարց տալ'արդյոք մինչ այս թանկացումը կրթությունը մատչելի՞ էր մեր հասարակության համար: Կարծում եմ' ոչ, քանի որ 1991-ից հետո կրթության մատչելիության հարցն առկա է: Ես ձեզ մի օրինակ բերեմ' 1995-1996 թթ. Բրյուսովում ուսման վարձը եղել է 450.000 դրամ, իսկ հիմա 400.000 դրամ, դե հիմա ասեք' երբ էր դժվար մուծել' հիմա, թե նախկինում»: Սակայն , ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծոծում. այս տարի ընդունված որոշման համաձայն վարձավճարները ավելի են բարձրացել: Մասնավորապես ԵՊՀ-ում, որն ի դեպ, համարվում է հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը, վարձավճարը բակալավրի 59 մասնագիտությունների համար բարձրացել է 100 000 ՀՀ դրամով, իսկ մագիստրատուրայինը' 20-ից 100 000-ով: Այս կապակցությամբ այսօր երթ էր կազմակերպել Նիկոլ Աղբալյան ուսանողական շարժումը:Մանրամասները՝ ռադիոնյութում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan