Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ի վարկանիշին հասցված ապտակը անպատասխան չի մնա

ԱՄՆ-ի վարկանիշին հասցված ապտակը անպատասխան չի մնա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ի վարկանիշին հասցված ապտակը անպատասխան չի մնա

ԱՄՆ-ի պատասխանը երկար սպասել չտվեց. երկու ռազմանավ՝ Թոմահավկ հրթիռներով զինված և ծովային հետևակայիններով բեռնված, ուղևորվել են դեպի Լիբիա։ Սա որակվում է, որպես պատասխան՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանի երեկվա սպանության համար։ Թեև ես այդքան էլ վստահ չեմ այս պնդման հարցում, սակայն, չէի էլ ասի, որ շատ թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև գործ ունենք ԱՄՆ իմիջի հետ։ Կարդում ենք Antiliberast-ի բլոգում:

Մի կողմից, ԱՄՆ ռազմական դոկտրինի կետերից մեկի համաձաայն, ԱՄՆ նավատորմը պետք է մոտենա մոլորակի ցանկացած կետի, որտեղ կա անկայունություն, ուստի միայն սա բավարար է՝ բացատրելու վերոնշյալ երկու նավերի մանյովրները, բայց այլ հարց է, թե արդյո՞ք ԱՄՆ կկիրառի նավերի հարվածային ուժն ու դրանցում առկա զորքերը՝ պատժիչ գործողությունների համար, թե՞ պարզապես ականատես կլինենք պրոֆելակտիկ միջոցառման, որն այսքանով էլ կսահմանափակվի։
Հակված եմ հավատալու, որ այնուամենայնիվ կլինեն պատժիչ գործողություններ, ընդ որում, ճանաչելով ԱՄՆ-ի ցինիկությունը, վստահ եմ, որ առանձնապես հետամուտ էլ չեն լինի սպանության կազմակերպիչների փնտրտուքով, պարզապես հրթիռային հարվածով կոչնչացնեն մի քանի տասնյակ բեդուին ու կհայտարարեն, որ այ հենց դրանք են կանգնած դեսպանի սպանության հետևն ու կհեռանան։ Ինչու՞ եմ ես այդպես կարծում, որովհետև դեսպանի սպանությունն ինքնին շարքային միջադեպ չէ, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ առավել ևս։ Իր գոյության ողջ ընթացքում ԱՄՆ-ը կորցրել իր 5 դեսպաններին, եթե չեմ սխալվում, իսկ վերջին նման միջադեպը գրանցվել է դեռ սառը պատերազմի տարիներին։
Այնպես որ, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԱՄՆ-ի միջազգային վարկանիշին ապտակ է հասցվել, իսկ սա անպատասխան չի կարող մնալ, առավել ևս, որ շուտով նախագահական ընտրություններ են, իսկ Օբաման բաց չի թողնի հնարավորությունը հավելյալ մի քանի տոկոս կորզելու՝ մի քանի լիբիացի սպանելու և այդ գործողությունը, որպես «արդար և անխուսափելի պատիժ» ներկայացնելու միջոցով։ Չէ՞ որ հանուն վերընտրման արդեն այդքան հաջող խաղարկվեց իբր Բեն Լադենի, իբր ոչնչացումը։ Այնպես որ, պատրաստվեք մոտ ժամանակներս լսելու ևս մի մաքուր ամերիկյան-ժողովրդավարա-հումանիստական միկրո հաղթանակի մասին… Գրառումը Antiliberast-ի բլոգից է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan