Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էդվարդ Նալբանդյան. թռի-վռի մի ճպուռ…

Էդվարդ Նալբանդյան. թռի-վռի մի ճպուռ…
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էդվարդ Նալբանդյան. թռի-վռի մի ճպուռ…

Արմեն Առաքելականը իր բլոգում գրել է.
Ուսումնասիրելով մեր ԱԳ նախարարի ամառային տուռնեների գրաֆիկը ակամայից մտքիդ է գալիս «Ճպուռն ու մրջյունը» առակը։ Էլ տենց կուրորտային երկիր չմնաց, որ մեր դիվանագիտության տիտանը էս ամառ ոտատակ չտար։ Հիմա էլ գնացել է Կիպրոս…
Ես իրոք չեմ հասկանում, այս մարդը ադեկվատ հոգեկան վիճակ ունի՞, թե՞ դիտավորյալ նպատակ է դրել ապացուցել, որ ամբողջությամբ արդարացված են «Էշի ականջում քնած»-ի տիպի որակումները։ Ի՞՞՞՞ՆՉ ԿԻՊՐՈՍ, ու՞մ ենք կորցրել այնտեղ, ի՞նչ ենք կորցրել այնտեղ, ի՞նչ կարևոր բան կարող է անել Կիպրոսը մեզ համար, կամ մենք՝ Կիպրոսի։ Կներեք, բայց վեր ընկեք տեղներդ էլի արա ու գործով զբաղվեք։
Հիմար ու անիմաստ շրջագայությունները Ֆիլիպիններ, Նոր Զելանդիա և Կիպրոս գուցե խիստ կարևոր են պարոն Նալբանդյանի համար, բայց դրանք արվում են.
ա. Բյուջեի միջոցների հաշվին
բ. ՀՀ պետական շահերի հաշվին
Ես չեմ հասկանում, թե ի՞նչ պետք է անենք, որ այս մարդը զբաղվի իր անմիջական պարտականությունների կատարմամբ, ոչ թե տարբեր Տուվալուատիպ երկրներին Արցախը ճանաչել համոզելով։ Մենք աստիճանաբար հայտնվում ենք դիվանագիտական մեկուսացման մեջ, իսկ տարածաշրջանը գնալով ավելի անկայունանում է և փոխանակ ԱԳ նախարարը զբաղվի նոր դիվանագիտական ռազմավարության մշակմամբ, աշխարհի լողափներն է չափչփում, իսկ երբ հոգնում է, վազում է իր սիրելի Եվրոպաներում է բարբաջում եվրաինտեգրման մասին։
Իմ սուբեկտիվ կարծիքն եմ հայտնում, բայց այս աստիճան խայտառակ անպատասխանատու ԱԳ նախարար մեր պատմության մեջ չի եղել։ Ասում են, որ ամեն ժողովուրդ այն իշխանությունները, որին արժանի է։ Հնարավոր է և այդպես է, բայց ես չեմ հասկանում, թե մեր որ մեղքի համար հայ ժողովուրդը Նալբանդյանին արժանացավ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan