Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արթուր Շահնազարյանը կոչ է անում օգնել ձեռք բերել Կոմիտասի «Տետրակը»

Արթուր Շահնազարյանը կոչ  է անում օգնել ձեռք բերել Կոմիտասի «Տետրակը»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արթուր Շահնազարյանը կոչ է անում օգնել ձեռք բերել Կոմիտասի «Տետրակը»

Խաչիկ Մանասելյանի բլոգում կարդում ենք Արթուր Շահնազարյանի դիմումը հայ ժողովրդին: Ներկայացնում ենք կրճատումներով:
Հայտնի է, որ Կոմիտասի որոշ գործեր փրկվել են նրա աշակերտների և այլոց շնորհիվ: Օրինակ' նրա մի աշակերտի արտագրության շնորհիվ պահպանվել է Կոմիտասի «Տետր երաժշտության» աշխատությունը, որի բնօրինակը կորած է, և այն առաջին անգամ հրատարակել եմ ես 1989 թվականին («Մշակույթ» ամսագիր N 1. նախաբանը և ծանոթագրությունները' Ա. Շահնազարյանի), իսկ երկրորդ հրատարակությունը' «Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յոդուածներ» գրքում (գիրք Ա, էջ 137):
Խորհրդային տարիներին Կոմիտասի դիվանը դասակարգում և հրատարակում էր ճանաչված երաժշտագետ Ռոբերտ Աթայանը: Նա ինձ պատմում էր, որ Փարիզից ուղարկված կոմիտասյան ձեռագրերը հասնում էին Հայաստան Մոսկվայում ստուգվելուց հետո միայն, և անհայտ պատճառներով այդ նյութերի մի մասը մինչ օրս մեզ չի հասել: Դրա ապացույցն այն փաստն է, որ Կոմիտասի ձեռագրերը Փարիզից ուղարկվել են հաջորդաբար համարակալված ծրարներով: Իսկ մեզ հասնելուց հետո պարզվել է, որ որոշ ծրարներ չկան: Օրինակ' հասել են մեզ Կոմիտասի ձեռագրերի, ասենք, N 1, 2, 3, 4, 7, 8 և այլ համարների ծրարները, սակայն չկան N 5, 6 ծրարները: Ցավալի է նաև այն, որ ձեռագրերի մի մասն էլ կորել է Պոլսի պատրիարքարանի մեղքով, քանի որ այդ ձեռագրերը նվիրել են տարբեր մարդկանց իբրև «հիշատակ Կոմիտաս Վարդապետից» և այլն: Կորած էին համարվում նաև Կոմիտասի խազաբանական ձեռագրերը, խազերի բանալու գյուտը, մինչև որ այդ ձեռագրերը ի մի բերեցի և 2001 թվականին հրատարակեցի իմ «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքում (գիրքը կցում եմ):
Այսօր հայտնվել է մի նոր նյութ' կրկին պահպանված արտագրության շնորհիվ: Արտագրողը կոմիտասյան ձեռագրերը հայտնաբերել է 1944 թվականին Կոմիտասի մտերիմ մարդու' 82 տարեկան մի կույր ծերունու մոտ և գնել է դրանք: Հետո նա այդ մասին տեղյակ է պահել ինչ-որ պետական մարմնի: Այդ նյութերից խառը արտագրել է 30 էջ, ներկայացրել է և ասել, որ հարկ եղած դեպքում կարող է ներկայացնել նաև ամբողջական գործեր: Հայտնի չէ, թե այդ ձեռագրերի մնացած մասը ինչ է եղել, քանի որ Կոմիտասի դիվանում դրանք չկան:
Այս տետրը արժեքավոր է նաև նրանով, որ նշում է կորած ձեռագրերի հետքը և հնարավորություն է տալիս գտնելու Կոմիտասի այլ ձեռագրեր («նշված ամբողջական գործերը»):
«Տետրակը» բերել են Ռուսաստանից: Այն վաճառվում է 7000 ԱՄՆ դոլարով: Վաճառողը ցանկանում է անհայտ մնալ և դիմել է ինձ' որպես կոմիտասագետի: Խնդրում եմ, օգնեք ձեռք բերել այդ արժեքավոր նյութը, նվիրել Կոմիտասի դիվանին և հրապարակել: Հետո հնարավոր կլինի գնալ այդ հետքերով' հայտնաբերելու համար նաև այլ նյութեր ,«ամբողջական գործերը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan