Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ կենդանի

Գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ կենդանի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ կենդանի

Վարուժան Բաբաջանյանի գրառումը.

«Սեպտեմբերի 23-ին կրկին գնում ենք ՏԻՄ ընտրությունների՝ գորշ, իրարից չտարբերվող կարգախոսներով, տհաս թեկնածուներով, իշխանական հիերարխիայի կրճոնքներով: Հաճելի բացառություններ կարող են լինել, իհարկե, սակայն պատկերը այնքան տխուր է, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ալերգիկ երևույթ են դարձել: Եթե նախկինում ժամկետանց գործիչներին որևէ տեղ խորհրդական էին նշանակում, հիմա խցկում են ՏԻՄ համակարգ... Չկա որևէ հստակ մշակված չափանիշներ, թե ում կարելի է վստահել համայնքի ղեկը, կրկնվում է ՀՀՇ-ական հայտնի աքսիոմը՝ թեկուզ պոլի փետ լինի՝ ՀՀՇ-ից լինի... Թեկնածուները հիմնականում մրցում են իրենց ցեղերի քանակով և մարդկանց անհատապես խնդրել-համոզել-վախացնելու մեթոդով: Դա արվում է գիտակցաբար, այս մեթոդը դարձել է ընտրական մեխանիզմ՝ բռնաբարելով տեղական, սաղմնային ժողովրդավարությունը: Տեղական ընտրությունները վաղուց սպառել են իրենց, 95 տոկոս դեպքերում վարչական ռեսուրսն է որոշում ընտրությունների ելքը, ուրեմն ինչու այդ համակարգը չեք վերացնում Հայաստանում, ինչու համայնքապետերի պաշտոնը նշանակովի չենք դարձնում, ինչու եք փոքրիկ գյուղի, քաղաքի խաղաղ ապրող մարդկանց հանում իրար դեմ, չէ որ անգամ ընտրության դեպքում այդ համակարգից լեշահոտը չի անհետանում, չէ որ ընտրություններից հետո, անկախ ընտրվողի, մեղմ ասած, քաղաքական հայացքներից, նրան ևս ընդգրկում եք իշխող կուսակցության շարքերում: Երևի ժամանակն է մտածել այս ուղղությամբ, նամանավանդ, որ արդյունավետությունը կանխորոշված է՝ համ գայլերը կուշտ կմնան, համ ոչխարները' կենդանի...»

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan