Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը ճարտարապետական առումով խախտում չէ

Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը ճարտարապետական առումով խախտում չէ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը ճարտարապետական առումով խախտում չէ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը ճարտարապետական առումով խախտում չէ.

«Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման տարբերակներից առանձնացվել է Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը, քանի որ տարիների ընթացքում այս հատվածի շենքերի վրա անկանոն շինություններ են կառուցվել:
Այսօր աշխատանքներ են ընթանում ձախակողմյան հատվածի շենքի վրա (Թամանյան 3 հասցեում): Առաջիկայում միևնույն նախագծային լուծումներով աշխատանքներ կիրականացվեն աջակողմյան շենքի վերնամասում ևս, ինչպես ծրագրվել էր` ապահովելով կառուցապատման համաչափությունը: Կասկադի երկու բարձրահարկ աշտարակներով սկսվում է զբոսայգու հարակից կառուցապատումը և ավարտվում երկու փոքր ծավալային շեշտադրումներով:
Շենքերի ամբողջ երկայնքով մանսարդների իրականացման ծրագիրը մշակման փուլում է, և սահմանված կարգով այն կներկայացվի իրազեկման:
Նախագծով նախատեսվում է նահանջող վերնակառույցի իրականացում ՝ երեսապատված նույն քարից: Իսկ զուգահեռ շենքի շինարարությամբ ակնհայտ կդառնա, որ ծավալատարածական համաչափությունները չեն խախտվում, և ճարտարապետական առումով շենքերը համահունչ են:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan