Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆրունզիկի տակառիկում 4.3 մլրդ դրամ է պահվել

Ֆրունզիկի տակառիկում  4.3  մլրդ դրամ է պահվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆրունզիկի տակառիկում 4.3 մլրդ դրամ է պահվել

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.


«Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթների սկանդալային իրադարձությունները (Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը, Սամվել Ալեքսանյանին ատկատների մեջ մեղադրելը, Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը, ոստիկանության համակարգից Ռոբերտ Մելքոնյանի ազատվելը,) ուղղակի կապված են Ֆրունզիկի տակառիկի կոտրելու հետ: Ըստ տեղեկությունների`  ոստիկանությունը քննարկում է հետեւյալ վարկածները,
1. Վարդան Օսկանյանին Հանթսմանի փոխանցած միլիոն և ավելի դոլարները պահվել են տակառիկի մեջ, և  մինչ ոստիկանությունը կհասցներ առգրավեր «գողոնը» (լվացված փողերը), կասկածյալն ինքն առաջ ընկավ և  գիշերով «անհայտացրեց» դրանք:


2. 2009-11թթ. Պետ բյուջեից Սամվել Ալեքսանյանի`  «Նատալի Ֆարմի» ու այլոց ատկատով լվացված 4.3 մլրդ դրամը պահվել է տակառիկում, մինչդեռ քաղաքի ալկածները մտածել են, թե դրա մեջ պահվում է Ալեքսանյանի արտադրած (մեռոն-օղին): Ասում են` ոստիկանությունը հարցում է ուղարկել Ֆորբսին, որպեսզի իմանան, թե տակառիկից գողացված միլիարդների հաշվին որ ալկաշ բոմժն է հայտնվել նորօրյա միլիարդատերերի ցուցակում:


3. Դատախազությանը հայտնի է դարձել, որ կենսաթոշակային հիմնադրամից յուրացված կենսաթոշակները պահվել են տակառիկի մեջ, ու քանի որ դրանց մի մասը Վազգեն Խաչիկյանը հասցրել էր օգտագործել Ախթալայի խորովածի փառատոնի վրա, ոստիկանությունը դուրս էր եկել հետքի վրա, բայց Վազգեն Խաչիկյանը գիշերով հասցրել էր տանել մնացածը ու ոստիկանությանն էլի չէր հաջողվել առգրավել «գողոնը»:


4. Ռոբերտ Մելքոնյանը, իմանալով, որ ազատվելու է ոստիկանության համակարգից, չարամտորեն և  առանձնակի դաժանությամբ կոտրել է տակառիկը, որպեսզի ապացուցի, որ առանց իրեն ոստիկանությունն անկարող է հսկել ու վերահսկել շարժվող ու շարժական ցանկացած բան`  վրան, ցուցարար, բնապահպան-ակտիվիստ, տակառիկ և այլն:

Հ.Գ. Հուսով եմ` հումորից զուրկ լրատվամիջոցները, մանավանդ Արմքոմեդին, արագ կտեղադրեն այս հույժ կարևոր տեղեկատվությունը իրենց կայքերում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan