Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լիլիթ Գալստյան. Մի փոշիացրեք մեր հավատի մնացած հատիկները

Լիլիթ Գալստյան. Մի փոշիացրեք մեր հավատի մնացած հատիկները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լիլիթ Գալստյան. Մի փոշիացրեք մեր հավատի մնացած հատիկները

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Խորհրդարանում չեմ։ Լսում եմ Օսկանյան- ՀՀ դատախազ- Աժ պատգամավորներ հարցուպատասխան-ելույթներն ու ամոթի, փոքրության ու վիրավորանքի զգացումից խեղդվում եմ։ Վիրավորվում եմ նախ պետության նկարագրի ու բարոյականության համատեքստում։ Որքան կարող ենք արժեզրկել մեր քաղաքական ինստիտուտներն ու դատաժամ հեռուստաշոու հիշեցնող այս ֆարսը բերել հասցնել երկրի գլխավոր քաղաքական ամբիոն։
Հազարումի տագնապներ ու մարտահրավերներ ապրող մեր երկրում միթե՞ այլ հարց չկար։ Միթե՞ սրանք են այն հարցերը, որ պիտի ուղղվեին ՀՀ արտաքին գերատեսչությունը տաս տարի ղեկավարած անձին։

Վեց ժամ շարունակ փորփրվում են Օսկանյանի սավանների մեջ պարզելու 180000 դոլարի շարժը, այն դեպքում, երբ այդ նույն խորհրդարանի որոշ անդամներ այդքան և ավելի գումարներ կազինոներում մեկ օրում են կորցնում կամ միմյանց հարսանեկան նվեր-քծնանքներ բաժանում։ Ամոթ է, ճղճիմ….Որքան կուզեի այդ պահին նայել որոշների դեմքին…. Միթե՞ խորհրդարանի «սպիտակ ձեռնոցներով ընտրյալների» շարքում հենց Օսկանյանն է փողեր լվացողն ու դատաքննական գործընթացը խոչընդոտող տեսակը։ ՈՒշքի եկեք.... ինչ հեշտ է գործիք դառնալը….

Օսկանյանին հարցեր արժե տալ՝ նույնիսկ պետք է, բայց դրանք միայն ու միայն քաղաքական հարցեր են, որոնք քաղաքական պատասխանատվություն են ենթադրում, ընդ որում ավելի լայն մարդկանց շրջանակ ենթադրող։

Այո, քաղաքական պատասխանատվություն։ Մի բան, որ երբեք չի եղել մեր իրականության մեջ։ Բայց ոչ քրեական հետապնդում, մահակ քաղաքական մոտիվներով։ Մեր երկրում, ի վերջո, մի օր անկախ դատաիրավական համակարգ պիտի լինի, թե այն իբրև պատժամիջոց ու ռեպրեսիվ գործիք պիտի կախվի անհարմարություններ ստեղծողների գլխին։ Ցավոք, երեք նախագահների օրոք էլ քաղաքական ենթատեքստով քրեական հետապնդումները կենսունակ են եղել, վարքականոն։ ԱՎԱՆԴՈՒՅԹ ..... մենք էլ չհավատալու, կասկածելու, էս ձեռագրից զզվելու իրավունքն ունենք։

Պարոնայք՝ ճշմարտությունն ու արդարադատությունը հարաբերական արժեքներ չեն՝ ըստ պահի կոնտեքստի։
Մի փոշիացրեք մեր հավատի մնացած հատիկները։ ՈՒշքի եկեք.... գոնե ի սեր պետության վարկի…»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan