Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եթե նա հեռանա Տեր-Պետրոսյանից, ապա, հնարավոր է, մենք ունենանք նոր Սահակաշվիլի

Եթե նա հեռանա Տեր-Պետրոսյանից, ապա, հնարավոր է, մենք ունենանք նոր Սահակաշվիլի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե նա հեռանա Տեր-Պետրոսյանից, ապա, հնարավոր է, մենք ունենանք նոր Սահակաշվիլի

Free Critik-ը իր բլոգում գրել է.


«Ես ի սկզբանե Նիկոլ Փաշինյանին`  որպես քաղաքական գործիչ, չեմ ընկալել: Եվ երևի նա այդպես էլ ինձ համար մնար  հրաշալի սկանդալային լրագրող, եթե, արի ու տես, չլիներ այդ հոլիվուդյան ֆիլմի հերոսներին հարիր ելույթը…: Լինելով քիչ թե շատ վերլուծաբան` ես իմ շեշտադրումը սովորաբար չեմ անում ակնթարթային էմոցիոնալ հարթության դրվագների վրա, սակայն այս դրվագը քաղաքական համարձակ ապտակ էր: Իհարկե, չեմ բացառում, որ այդ սցենարը նախօրոք պլանավորված քայլ էր, և այնտեղ կային հարթակային էլեմենտներ, բայց նույնիսկ այդպես խաղալու համար անհրաժեշտ է ունենալ հզոր կամայական հատկանիշներ և բավականին անալիտիկ մտածելակերպ: Երեկվանից, մանրամասն ուսումնասիրելով մամուլը, հասկացա, որ նա կարողացել է դրական տպավորություն թողնել  նույնիսկ այնպիսի քաղաքական գործիչների վրա, որոնք վերջին տարիներին  նրա մասին  նույնիսկ որևէ մեկնաբանություն անելը համարում էին  ոչ լուրջ : Որպեսզի հասկանանք, որ ես չեմ չափազանցնում, եկեք մի պահ մեզ պատկերացնենք իր տեղը, այնտեղ` ԱԺ-ում: Ի սկզբանե Վարդան Օսկանյանին համարելով Քոչարյանի կողմից գործուղված քաղաքական գործիչ, որը, ըստ Նիկոլի, Մարտի 1-ի պատասխանատուներից է, նա, այնումենայնիվ,  կարողացավ թեկուզ մի պահ հաղթահարել ինքն իրեն: Լավ գիտակցելով, որ նման քայլը միանշանակ չի ընկալվի ՀԱԿ-ի կողմից, նամանավանդ` իր հնարավոր  մրցակից Զուրաբյանից, նա, առանց վարանելու,  գնաց այդ քայլին: Այդ քայլով նա ոչ միայն մեղադրեց դատախազին, այլև մի շատ բախտորոշ պահի շեղեց լսարանը Օսկանյանի անձեռնմխելիության թեմայից: Իհարկե, արդյունքում  այդ շեղումը էական նշանակություն չի ունենա ԱԺ-ի որոշման հարցում, բայց և այնպես իր հետքը կթողնի որոշում ընդունելիս:

Ավարտելով ուզում եմ ասել`  եթե մինչև 2013-ի նախընտրական փուլի սկսվելը  ի հայտ չգան նոր արժեհամակարգով ազգանպաստ քաղաքական գործիչներ, ապա Նիկոլը ունի բոլոր նախադրյալները`  լինել առկա ընդդիմության միասնական թեկնածու»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan