Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զայրացած վարչապետը հրահանգել է հեռացնել սոցապ աշխատակիցներին

Զայրացած վարչապետը հրահանգել է հեռացնել սոցապ աշխատակիցներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զայրացած վարչապետը հրահանգել է հեռացնել սոցապ աշխատակիցներին

Օրդինարիկուսը իր բլոգում գրել է.

 


«Երևում է վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է տոգորվել նախագահի կողմից իրականացված զանգվածային հոգնայից (клизма) և հիմա երանելի պարբերականությամբ ինքն է «հոգնում» իր ենթակայության տակ գտնվող պետական հաստատություններում աշխատողներին։ Այսպես, դաժան հաշվեհարդարի են արժանացել սոցապ նախարարության աշխատակիցները, որտեղ վարչապետը ստուգայց էր կատարել։
Վարչապետի վերահսկողական ծառայությունը անսպասելիորեն բացահայտել է, որ հատկապես  այս նախարարությունում շատ են և անգամ համատարած կոռուպցիոն եևույթները, ինչը խիստ զայրացրել է վարչապետին, ով ուղղակի ցնցված է եղել, երբ բացահայտել է, որ, օրինակ, հաշմանդամության կարգ տալու համար տրվում է 088 ձեւի ուղեգիր եւ պահանջվում 5-20 հազար դրամ։ Այս կապակցությամբ վարչապետն էլ չի դիմացել ու հայտարարել է.

«Այդ քաղաքացիները մեր մասին պատկերացում կազմում են՝ շփվելով չինվովնիկի հետ։ Վերահսկողական ծառայության տվյլաները պարզապես զայրացնում են։ Դուք փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգել այս թերությունների մասին, ինչո՞ւ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս ոլորտի համար, չեն խոսել այս մասին ժամանակին։ Դա ինձ պարզապես զայրացնում է»։

Սակայն մեր վարչաապետ-ապաատկատչիկը այսքանով էլ չի բավարարվել և կարգադրել է սոցապ նախարարին աշխատանքից հեռացնել կոռուպցիոն ռիսկեր առաջացնող բոլոր աշխատակիցներին` ասելով, որ բազմաթիվ ազնիվ մարդիկ կան, ում պետք է աշխատելու հնարավորություն տալ դրանց փոխարեն…

Պարոն վարչապետ, ցանկացած հարցում ու մոնիտորինգ ցույց կտա, որ ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր ծնող չինովնիկները հենց Ձեր կաբինետի պարտֆելակիր անձնակազմն է՝ Ձեր գլխավորությամբ։ Գուցե ավելի լավ կլիներ սկսել վերևից, կամ ինչպես նախագահն է ասում՝ մեծերի գլխներից բռնենք ու թույլ տանք այդ ազնիվ մարդկանց փորձել փրկել երկիրը այն տխուր իրականությունից, որտեղ մենք հայտնվել ենք նաև Ձեր պատճառով… Ի՞նչ կասեք»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan