Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ն ուղեղների արտահոսք է կազմակերպում. Ա.Մելիքյան

ԱՄՆ-ն  ուղեղների արտահոսք է կազմակերպում. Ա.Մելիքյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ն ուղեղների արտահոսք է կազմակերպում. Ա.Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Ինձ համար մերժելի է այն իրողությունը, որ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ հեռանում են Հայաստանից և նրանց մեծ մասը, հավանաբար, ընդմիշտ: Հեռանում են, որովհետև չեն կարողանում իրենց հայրենիքում կյանքի համար նվազագույն տանելի նյութական պայմաններն ապահովել, որովհետև ամեն քայլափոխի անարդարության ու դրամաշորթության զոհ են դառնում, որովհետև պաշտպանված չեն զգում իրենց, որովհետև չեն համարում, որ Հայաստանում իրենց զավակներին լավ ապագա է սպասում: Եթե մտածենք, ապա արտագաղթի ևս հազար պատճառ կգտնենք ու բոլորն էլ հիմնավոր: Կգտնվեն նաև այնպիսիք, ով պատրաստ կլինի լքել երկիրը զուտ աշխարհ տեսնելու մղումով դրդված, սակայն վիճակագրությունը կհաստատի, որ հեռացողների ճնշող մեծամասնությունը գնում է Հայաստանից տնտեսական ծայրահեղ վատ պայմանների ու անարդարության պատճառով: Այս համատեքստում երեկ զարմանալի բան տեղի ունեցավ`  դեպի Ռուսաստան կազմակերպված արտագաղթի երևույթի նկատմամբ խիստ բացասական արտահայտվեցին ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյաննն ու ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պարզվում է, որ վերջին չորս տարվա ընթացքում ռուսական «Հայրենակիցներ» ծրագրին մասնակցելու արդյունքում 1500 Հայաստանի քաղաքացիներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Այս փաստն անհանգստացրել է պատգամավորին, իսկ ռուսական կազմակերպված ներգաղթի ծրագիրը վարչապետն անընդունելի է համարել: Կարծես թե պետք է ուրախանանք այսօրինակ հոգատարության համար, բայց չի ստացվում, իսկ չի ստացվում, որովհետև կրկին հոնքը ուղղելու փոխարեն աչք հանելու փորձ է արվում: Փաստ է, որ անկախացումից ի վեր առնվազն մեկ միլիոն մարդ լքել է Հայաստանը և հեռացել օտար երկրներ: Նրանք արտագաղթել են առանց ընդունող երկրների կողմից երաշխիքներ ստանալու, տեղավորվել են, ինչպես և որտեղ կարողացել են և այլն: Այդ կերպ հարյուր հազարավոր մարդիկ են մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում ու այստեղ մեկը չեղավ, որ ռուսներից նրանց համար նվազագույն երաշխիքներ ապահովելու պահանջով հանդես գա, իսկ հիմա, երբ Ռուսաստանն ինքն է հատուկ պետական ծրագրի միջոցով կարգավորում հայ ներգաղթյալների հետ հարաբերությունները`  նաև նրանց ապահովելով աշխատանքով, սկզբնական գումարներով, բնակարանով և այլն, դա դառնում է մեր պետական այրերի համար մտահոգության առարկա, անընդունելի մի բան: Իսկ կա մեկը, որ հաշվել է, թե քանի մարդ է ամեն տարի մեկնում ԱՄՆ green card-խաղարկությունների արդյունքում`  չէ որ սա էլ է հատուկ քաղաքականություն, որի միջոցով ինչ-ինչ խնդիրներ են լուծվում ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ում վերաբնակեցնելու միջոցով, ընդ որում`  առանց երաշխիքներ տալու: Գուցե այն, ինչը մերժելի է ռուսների դեպքում` գովելի և դրվատելի է ամերիկացիների պարագայում: Իրականում այս մտավարժանքները միգրացիայի ոլորտում մեր քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությանն ուղղված խելամիտ, հավասարակշռված ու նպատակային քաղաքականության բացակայության վկայությունն են: Միգրացիայի ոլորտում ռազմավարական մոտեցումներ մշակելու և իրականացնելու փոխարեն ՀՀ պատկան պետական մարմինները ջանք չեն խնայում իրենց ապօրինի գործողություններով խայտառակ արտագաղթի համար է´լ ավելի լուրջ հիմքեր ստեղծելու համար: Թերևս սա բնական է`  չէ որ Հայաստանում դեռ մնացած մեր համաքաղաքացիների մի զգալի մասի ապրուստն ապահովում են արտագաղթած հարազատները, իսկ ընտրություններ կեղծելու առումով արտագաղթն ուղղակի չտեսնված նպաստավոր պայմաններ է ստեղծել կեղծարարների համար: Պետք է նաև հասկանանք, որ զանգվածային արտագաղթը կանգնեցնելու համար հարկավոր է Հայաստանում վիճակն արմատապես փոխել և ոչ թե մեղքը գցել սրա-նրա վրա, թե իբր օտարների չար դավերի արդյունքում է Հայաստանը դատարկվում: Հայաստանը դատարկվում է, որովհետև անգամ տարրական հարցերում ընդունակ չենք պետական-ազգային շահերից բխող լուծումներին առաջնայնություն տալ: Ի դեպ, եթե Ռուսաստան գնալ ցանկացողների զգալի մասն աշխատավոր ժողովուրդ է' արհեստավորներ, վարորդներ, շինարարներ և այլն, ապա ԱՄՆ նախապատվությունը տալիս է բարձրագույնավարտ երիտասարդ մասնագետների' պարզ ասած կազմակերպում է ուղեղների արտահոսք: Ինձ համար այս երկու խմբերի հեռանալն էլ ցավ է' ստացվում է այսօրվա Հայաստանին ոչ ուղեղներն են պետք, ոչ էլ աշխատավորները և սա է առավել մտահոգիչը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan