Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էդ Հայաստա՞նն առանց Ռուսաստանի չի կարող

Էդ Հայաստա՞նն առանց Ռուսաստանի չի կարող
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Այսքան ռուս լրագրող միաժամանակ մեր երկիրը երևի վերջին անգամ պատերազմական տարիներին էր տեսել: Ռուսները եկան, բոլորին ջրի երես հանեցին՝ էլ պետդեպարտամենտ, էլ ուկրաինացի գործակալներ, էլ զինված ավազակախմբեր, էլ պենտագոն, էլ ՆԱՏՕ: Վերջին օրերին ամբողջ երկիրը ծիծաղում է ռուսական լրատվամիջոցների նյութերի վրա, երբեմն` ուտում-խմում ռուս լրագրողների հետ, բայց տեսախցիկի առջև ոչ-ոք նրանց հետ էլ չի շփվում ու պրիմիտիվ հարցազրույց վերցնելը նրանց համար լուրջ խնդիր է դարձել:
Եթե մենք մեր սապոգը ստեղից քաշենք, ձեզ թուրքերը կուտեն, եթե ռուսերեն լավ չսովորեք` խնդիրներ կունենաք, եթե ձեզ չօգնենք, տնտեսությունը կկանգնի` սոված կմեռնեք , մի խոսքով, Հայաստանը առանց Ռուսաստանի ոչ մի կերպ չի կարող: Պարզվում է՝ այս ամենն օդ է: Եթե ուզենք` լավ էլ կարող ենք, ու դա գիտեն բոլորը, նույնիսկ, պարզվում է, իրենք` ռուսները: Հակառակ դեպքում` դժվար թե այս քանակի պրոֆեսիանալ խափլան ուղարկեին մեզ վրա տեղեկատվական ճնշում գործադրելու:
Հայաստանի վերաբերյալ վերջին օրերի ստի տեղատարափը, որ արդեն բոլորի բկին է հասել, պետք է իբրև ավետիս ընդունել: Մենք իրոք Ռուսաստանին պետք ենք,/ու միշտ էլ պետք էինք, անգամ երբ վերջինիս «ոտավորները» այստեղ ՝ Երևանում լկտիության չեմպիոնատ էին կազմակերպել/, ու Ռուսաստանն իրոք խուճապի է մատնվել: Այնպես, ինչպես ռուսական մամուլն է խափում, միայն խուճապի մատվածը կխափի՝ արագ, փնթի, առանց մտածելու ու ամենակարևորը` անիմաստ:
Մի խոսքեվ` հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորելու պատուհան է բացվել, ու վերջին 25 տարվա ընթացքում մենք իրոք կարող ենք դաշնակից ձեռք բերել, այլ ոչ թե սյուզերեն, որովհետև սյուզերենի հավակնություններ ունեցողը ինքն իրեն բացահայտեց: Ռուսները սարսափում են Հայաստանը կորցնելուց, ու մեզ վրա իրական լծակ կարծես թե էլ չունեն:
Գարեգին Խումարյան

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan