Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Free Critik. Փող չունի նույնիսկ արտագաղթելու համար

Free Critik. Փող չունի նույնիսկ արտագաղթելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Free Critik. Փող չունի նույնիսկ արտագաղթելու համար

Free Critik-ն իր բլոգում գրել է.


«Վրաստանում Սահակաշվիլիի կողմնակիցներն են լքում Վրաստանը, իսկ Հայաստանում` խեղճ անապահովները: Հիմա նայենք, թե ոնց է վիճակը մեր մոտ: Միայն ես, այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-անգամ եղել եմ Զվարթնոց օդանավակայանում, ճանապարհողի դերում: Այսօր անապահով ընտանիքներից միայն նրանք չեն մեկնում,ովքեր ունեն ինչ-ինչ պատճառներ` մեկը փող չունի նույնիսկ արտագաղթելու համար, մյուսը հիվանդ ծնողներին չի կարող միայնակ թողնել և այսպիսի մի շարք հանգամանքներ: Կողմնակից լինելով դրական «աուրայի», թեկուզ դրամատիկ պահերի ժամանակ ես միշտ կատակով փորձում եմ ասել ինձ ծանոթ արտագողթողներին` -«մի մեկնեք, լավ է լինելու, հավատացեք»: Եվ համարյա բոլոր նման դեպքերում լսում եմ պատասխան հարցի տեսքով` -«Հավատանք, որ փոխե՞նք», կամ ում հավատանք, վարչապետի՞ն, որի կառավարությունում քաոս է տիրում, ինքն էլ բան չի ջոկում, թե ում կարող է պատժել''.

Հիշեցնեմ` - «Իզվեստիա» պարբերականը նշում է, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում պարտված իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ լքել են երկիրը՝ վախենալով հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի հետապնդումներից: Լքողների շարքում են Վրասատանի արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, Դավիդ Կեզերաշվիլին և շատ-շատ ուրիշներ: Ականատեսները պատմել են, որ օդանավակայանի կառավարական սրահի մոտ տեսել են պետական համարներով, մգեցված ապակիներով 10 մեքենա։ «Վրացական երազանք» կոալիցիայի խորհրդական Գեորգի Խուխաշվիլին հաստատել է, որ «ունի փաստացի տեղեկատվություն, թե ուր, երբ և ինչ ճանապարհով են մեկնել Սահակաշվիլիի կառավարության որոշ նախարարներ»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan