Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»՝ Ավթանդիլ Պալյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ջավախքը բանաստեղծների մայրցամաք է: Ջավախքն էն աշխարհն է, որտեղից երևում են աշխարհի բոլոր ծայրամասերը, երևում են նաև մարդկային բոլոր հոգևոր տարածքները, մանավանդ` հայկականը:

Այս մայրցամաքի Բուղաշեն գյուղի ծնունդ է (ծնվել է 1939 թ.) նաև բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի Գրողների և Ժուռնալիստների միության անդամ, «Պիոներ կանչ» և «Ծիթելի դրոշա» (Կարմիր դրոշ, Ախալցխա), «Հայ գրող» և այլ պարբերականների աշխատակից Ավթանդիլ Պալյանը: Բազմաթիվ ստեղծագործությունների շարքում մեծ տեղ են գրավում Հայրենի Ջավախքին նվիրված նրա գործերը («Իմ սեր, իմ Ջավախք» (Երևան,
1990), «Ջավախք աշխարհ, հուսո նշխար» (Երևան, 1999)), ինչն էլ լիարժեքորեն հիմք է ծառայում, որպեսզի Ավթանդիլ Պալյանին համարեն Ջավախքի երգիչ: Նա նույնիսկ սիրո մասին գործերի, քնարերգության, խոհափիլիսոփայական բանաստեղծությունների մեջ զարմանալի կերպով նորից խոսում է Ջավախքի մասին: Այդպիսի ջավախքյան հորիզոն կար Ա. Պալյանի մեջ, որը սահման չուներ:

Վաղուց ժամանակն է, որ ի մի բերվեն, մշակվեն և առանձին հատորներով հրատարակվեն Ավթանդիլ Պալյանի նամակները, հրապարակախոսական, գրական, խոհափիլիսոփայական ու այլ ժանրի գործերը: Տարբեր տարիներին լույս տեսած գրքերից են՝ «Բարի հետք»
(Երևան, 1988), «Դառը մեղր» (Երևան, 1989),  «Կապույտ հոգսերի մոմեր» (Երևան, 2003) և
այլն:

Այն, ինչ որ կերտել է Ա. Պալյանը, զուլալ է, ինչպես Ջավախքի ջրերը, բարձր է, ինչպես Աբուլը, անզուգական է, մարդկային, ինչպես ջավախքցիները:

Այսօր ջավախքցու լինելիության համար առաջին
պայմանը ոչ թե կենցաղային շքեղություններով զարդարվելն է, այլ ինքնաբացահայտման ճանապարհով
անցնելը:

Ավթանդիլ Պալյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնում է նրա
մտերիմ գրչընկերներից, Հայաստանի գրողների միության անդամ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն,
բանաստեղծ Բագրատ Ալեքյանը:

 

Քե՛զ, իմ Ջավախք

 

Արևը քո՝ իմն է, իմը՛,

Կամարը քո՝ իմն է, իմը…

Իմը՛, իմն են շաղերը քո,

Իմը՛, իմն են տաղերը քո…

 

Ծաղկած ծառդ իմն է, իմը՛,

Մամռոտած քարդ իմն է, իմը…

Իմը՛, իմն են պաղ ջրերդ,

Իմը՛, իմն են մո՛վ հովերդ…

 

Թոնրիդ ծուխը իմն է, իմը՛,

Սուրբ հացթուխդ՝ իմն է, իմը՛,

Իմը՛, իմն են խաչքարերդ,

Իմը՛, իմն են քաջ այրերդ…

 

Ծեր Աբուլն էլ ի՛մն է, իմը՛,

Փարվանան էլ իմն է, իմը՛…

Իմը՛, իմն են ցավդ ու հուրդ,

Իմը՛, իմն են կուռդ ու թուրդ…

 

Ավթանդիլ Պալյան

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan