Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԲՀԿ մամուլի խոսնակ. Յուրաքանչյուրի արարքը ենթակա է բացահայտման և պատժի

ԲՀԿ մամուլի խոսնակ. Յուրաքանչյուրի արարքը ենթակա է բացահայտման և պատժի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲՀԿ մամուլի խոսնակ. Յուրաքանչյուրի արարքը ենթակա է բացահայտման և պատժի

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է «168 ժամ» թերթի`  «Չի հերքել» վերնագրով հրապրակմանը:

«Հերթական անգամ դիմում եմ ձեզ`  տեղեկացնելու համար թերթերից մեկում տեղ գտած մի հրապարակման բացարձակապես սուտ և թյուր լինելու մասին: «168 ժամ» թերթի`  հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի  «Չի հերքել»  վերնագրով նյութը որևէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ և չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձևակերպումների ձևաչափի մեջ: Արդեն որերորդ անգամ հարկադրված եմ անդրադառնալու այդ թերթի կողմից, կարծում եմ միտումնավոր, իմ խոսքերի խեղաթյուրմանը: Իհարկե, որպես ապացույց գոյություն ունեն իմ բոլոր հեռախոսային հարցազրույցների ձայնագրությունները, այդ թվում և այս:
Առիթից օգտվելով`  նորից եմ կոչ անում բոլորիդ`  որպես գոծընկերների, ում հետ աշխատում եմ մեծ հաճույքով ու հարգանքով` գրեթե քսանչորսժամյա ռեժիմով, երբևէ չեմ զլանում զրուցել որևէ թեմայով և մեկնաբանել ցանկացած հարց, չխեղաթյուրել և որևէ կերպ չփոխակերպել ձեր հարցերին տրվող իմ պատասխանները: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից սկսած ԲՀԿ լրատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժինը բոյկոտում է ‹‹168 ժամ›› թերթի հետ աշխատանքը և դադարեցնում աշխատանքային հարաբերությունները այն պարզ պատճառով, որ խմբագրությունը հակված չէ ճշգրտություն պահպանելու և բազմիցս նաև հրաժարվել է ճշգրտելու թյուր տեղեկատվությունը: Իսկ այդ թերթի և համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր ‹‹ֆեյքերի›› և այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքերով կեղտոտ և սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում`  առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, և յուրաքանչյուրի արարքն ենթակա է բացահայտման և պատժի`  ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan