Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ժիրայր Սեֆիլյան. Ստեղծենք Երազի Հայրենիք

Ժիրայր Սեֆիլյան. Ստեղծենք Երազի Հայրենիք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ժիրայր Սեֆիլյան. Ստեղծենք Երազի Հայրենիք

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր տարած հաղթանակին.

 

«Արդարությունը հաստատվում է հատուցմամբ, ուստի մենք շարունակելու ենք պայքարը և հետամուտ ենք լինելու, որ քաղաքական պատվերով մարդու իրավունքները խախտող բոլոր օղակների պաշտոնյաները խստագույնս պատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար: Դրանով մենք ոչ միայն կվերականգնենք արդարությունը, այլև պաշտոնյաների անհատական պատասխանատվության նախադեպ ստեղծելով`  նրանց մեջ կխարխլենք անպատժելիության զգացումը: Յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իմանա, որ իր կատարած ապօրինության համար զրկվելու է ոչ միայն իրեն շնորհված պաշտոնից, այլև հատուցելու է իր գույքով և անգամ ազատությամբ: Այս պայքարը նաև դառնալու է վաղվա Հայաստանը կերտելու մեր ծրագրի բաղկացուցիչ մասը, քանի որ նպաստելու է այդ ծրագրի իրականացման առաջնային խոչընդոտի`  քրեաօլիգարխիկ համակարգի խարխլմանն ու ապամոնտաժմանը:
Միևնույն ժամանակ, մենք չենք կարող բավարարվել ընդամենը այս կամ այն սայլի կցորդի կարգավիճակով, օրինապահ ու բարեկեցիկ «շարքային» պետություն ստեղծելու հեռանկարով: Մենք ոչ միայն պետք է պարզապես վերատիրանանք կորցրած երկրին ու այնտեղ հավաքենք աշխարհասփյուռ հայությանը, այլև մեր այդ երկրում վերակերտենք հզոր ու արդար հայրենի տերություն: Նման առաջադրանք կարող է կատարել միայն այն ժողովուրդը, որի ծրագիրը երազանք է, այլ ոչ` հերթական միջոցառումների շարք: Պատահական չէ, որ արտաքին և ներքին բոլոր թշնամիների գլխավոր նպատակը մեզ երազելու ունակությունից ու երազանքից զրկելն է: Ուրեմն`  ստեղծենք Երազի Հայրենիք:
Լինենք համախումբ ու միաբան, մտածենք ոչ թե առօրյա կյանքի ճղճիմ չափանիշներով, այլ Հավերժի հեռանկարի` երազը որպես ապագա իրականություն տեսնելու համընդգրկուն հայացքով: Գործենք ոչ թե հանապազօրյա հացի, այլ ազգի և մարդկության կյանքում հետք ու ձեռագիր թողնելու համար: Լինենք օրինակելիության աստիճանի արդար ու օրինապահ: Ամեն հարցում, որպես առանցք, տեսնենք Հայաստանը, մասնավորապես` վաղվա Հայաստանը` բացառելով նաև նրա արդարադատության համակարգի ակտերը որևէ վերպետական դատարանի վերանայման առարկա դարձնելու հանգամանքը:
Եվ այս ամենն անելուց` մշտապես, որպես փարոս, ունենանք Երազի Հայրենիքը: ՈՒ Երազն Իրականություն կդառնա»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan