Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետն այցելել է Նորքի տուն-ինտերնատ. լուսանկարներ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետն այցելել է Նորքի տուն-ինտերնատ. լուսանկարներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 230 տարեց կենսաթոշակառուի համար նախատեսված այս տուն-ինտերնատը ներկայում ունի 226 բնակիչ, ովքեր գտնվում են պետության լիակատար հոգածության և խնամքի ներքո:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին: «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ բոլոր բնակիչներն ապահովվում են օրական 3 անգամյա սննդով, հագուստով և անկողնային պարագաներով, կա համապատասխան սոցիալական և բժշկական անձնակազմ, որն իրականացնում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս տուն-ինտերնատում կատարվել են նորամուծություններ. արդեն գործում է դեղատուն, որտեղ տարեցներն ստանում են իրենց հասանելիք դեղորայքը, ինչպես նաև ստեղծվել է նորաբաց «Skype»-ի սենյակ, որի շնորհիվ նրանք հնարավորություն ունեն շփվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ: Արթուր Մելքոնյանը նաև նշել է, որ հաստատությունում պարբերաբար կազմակերպվում են ժամանցի համար նախատեսված միջոցառումներ, յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են կինոդիտումներ, շարունակականորեն բարելավվում են կյանքի և կենցաղի համար նախատեսված պայմանները:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan