Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԻՏՁՄ-ն նպատակադրվել է 2018-ին Հայաստանը դարձնել աշխարհի ինովացիոն 20 երկրներից մեկը

ԻՏՁՄ-ն նպատակադրվել է 2018-ին Հայաստանը դարձնել աշխարհի ինովացիոն 20 երկրներից մեկը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԻՏՁՄ-ն նպատակադրվել է 2018-ին Հայաստանը դարձնել աշխարհի ինովացիոն 20 երկրներից մեկը

Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումը «Հայաստան 20.18-2018թ` Հայաստանը ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո այս տարի անցկացվելու է նոյեմբերի 13-14-ը Դիլիջանում:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ֆորումի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ ներկայացվելու է տեղական և համաշխարհային փորձը, ոլորտի զարգացմամբ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լինելու են գործնական քննարկումներ և տրվելու են համապատասխան լուծումներ 2018 թվականին Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքերում դիրքավորելու համար:«Մեր խնդիրն է կրթությունը կապել ինովացիայի հետ, ապա այնպես անել, որպեսզի մեր երիտասարդները ձգտեն զբաղվել ինովացիոն ձեռներեցությամբ և իհարկե, ամեն ինչ անել Հայաստանն արտասահմանում` որպես ինովացիոն երկիր ներկայացնելու և այդ կերպ ճանաչելի դարձնելու համար»,- ասաց նա:Ինովացիոն երկիր դառնալու համար Հայաստանը կիրառելու է հատկապես Իսրայելի փորձը, քանի որ այն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է:BetConstract ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանի խոսքերով` իրենք կարևորում են Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացմանը նպաստող ցանկացած միջոցառումների և ծրագրերի իրականացումը, ուստի պատրաստ են հետագայում ևս հովանավորել և աջակցել դրանց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan