Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»՝ թիֆլիսահայությունը և արևմտահայ ազգային ազատագրական պայքարը

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

19-րդ դ. վերջին Թիֆլիսը ոչ միայն Անդրկովկասի գլխավոր քաղաքն էր, այլև հայ ազգային-ազատագրական մտքի, խմորումների կենտրոնը: 1890 թ. այստեղ հիմնադրվեց հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավար հիմնական կազմակերպությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Թիֆլիսում է գործել Հայոց Ազգային խորհուրդը, այստեղ է հռչակվել Հայոց առաջին հանրապետությունը և այլն: Թիֆլիսն իր մեջ հավաքում և համախմբում էր ոչ միայն Ռուսաստանի և Անդրկովկասի տարբեր վայրերից, Արևմտյան Հայաստանից եկած հայրենասեր և հայրենանվեր գործիչներին, այլև ինքն էր իր ծոցից ծնում այդպիսիներին: Բազմաթիվ թիֆլիսահայեր աչքի են ընկել արևմտահայ ազատագրական պայքարի տարբեր ճակատներում՝ քարոզչական գործունեության, կազմակերպական աշխատանքների, զենքի, զինամթերքի տեղափոխման և վերջապես մարտական գործողությունների բնագավառներում:

Մեզ հետ զրույցում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Խաչատուր Ստեփանյանը ռադիոունկնդրի ուշադրությանն է ներկայացնում 19-րդ դարի վերջի հայ ազատագրական պայքարի կազմակերպման “թիֆլիսյան դպրոցի” ներկայացուցիչների` փառավոր ուղի անցած Կոստանդին Խատիսյանի (դաշնակցական գործիչ, ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ավագ եղբայրը, ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն), հայտնի Լոռիս-Մելիքյանների տոհմի ներկայացուցիչ, բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանի (դաշնակցական գործիչ, ծննդյան թվականը հայտնի չէ, մահացել է 1932 թ., Վանյա, Թահինյան, Զարիֆյան: Գեղեցիկ դիմագծեր, մեղմ ձայն և խառնվածք ունենալու համար Հովհաննես Լոռիս – Մելիքյանին անվանել են նաև Արա Գեղեցիկ), բժիշկ Հովսեփ Տեր-Դավթյանի (դաշնակցական գործիչ, 1870-1946 թթ.), Ռուբինա Արեշյանի (Օհանջանյան, վարչապետ Համո Օհանջանյանի կինը, դաշնակցական գործիչ, սուլթան Աբդուլ Համիդի դեմ կազմակերպված մահափորձի գործուն մասնակիցներից, 1881 – 1971 թթ.), բժիշկ, դիվանագետ Հակոբ Զավրյանի (բժ. Յակով Զավրիև, դաշնակցական գործիչ, 1866 – 1920 թթ.), Ավետիս (1866թ., Թիֆլիս - 1939թ., Մոսկվա) և Մարո (Վարդանյան) Նազարբեգյանների (Հնչակյան կուսակցության հիմնադիրներից) կյանքի և գործունեության կարևորագույն էջերը: 

Շուրջ 100 հազարի հասնող թիֆլիսահայ համայնքն այսօր ևս ունի մեծ ներուժ և ինքնակազմակերպվելու, գործոն դառնալու պարագայում կարող է լուծել և՛ սեփական համայնքային խնդիրները, և՛ լրջորեն աջակցել համազգային նշանակություն ունեցող հիմնահարցերի կարգավորմանը՝ ի շահ Հայաստանի և բովանդակ հայության:  

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan