Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Free Critik. «Ժառանգությունը» ռելսերից դուրս է եկել, ԲՀԿ-ն ուտոպիա է

Free Critik. «Ժառանգությունը»  ռելսերից դուրս է եկել, ԲՀԿ-ն ուտոպիա է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Free Critik. «Ժառանգությունը» ռելսերից դուրս է եկել, ԲՀԿ-ն ուտոպիա է

Free Critik-ն ի բլոգում գրել է.

 

«Առաջնորդների խոսքը և գործը պետք է հիացմունք առաջացնի անապահով զանգվածի մոտ, այլ ոչ զզվանք և ատելություն:

Ինչ ունենք այսօր քաղաքական դաշտում`  «Ժառանգությունը» ռելսերից դուրս է եկել, ԲՀԿ-ն ուտոպիա է, ՀՀԿ-ն`  խորտակված անուրջներ, իսկ ՀԱԿ-ը`  շեղող ալիքներ: Ես ուղղակի ապշած եմ վերոհիշյալ կուսակցությունների վրա, քանզի ունենալով կուսակցական ներուժ, գաղափարական քիչ թե շատ ռեսուրսներ, ոչ մի գործնական քայլ անապահովների կյանքի բարելավման ուղղությամբ չեն կատարում: Փոխարենը օգնեն անապահովներին գտնելու սեփական դժբախտություններից արժանապատվորեն դուրս գալու ճանապարհը, ընտրություններից առաջ շպրտում են մի քանի լումա, կամ այդ արժեքն էլ չունեցող խոստումներ և դրանով իսկ բավարարվում: Մի ազգանպաստ, այլ ոչ անձանպաստ կառավարական ծրագիր կարող է անապահովների կյանքը իմաստավորել, տալ գործունեության ասպարեզ: Ճանապարհ գտնել`  ինչպես ծառայել սեփական ժողովրդին, այդ է ձեզանից պահանջվում, այլ ոչ անիրականալի խոստումներ: Նորովի մտածելակերպով,աշխարհայացքի ինքնուրույն ու անկեղծ դրսևորմամբ կարողացեք գրավել անապահով հասարակությանը, այլ ոչ ծառ տնկելով, կամ հյուրանոց սարքելով: Ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունները պատրաստ էին հրաշագործությունների: Նրանք տարբեր ֆորմատներով, իրենց ելույթներում վաղվա օրվա Հայաստանին խոստանում էին առնվազն Ֆրանսիայի, Անգլիայի նման երկրների կենսամակարդակ:
Ավարտելով ուզում եմ ասել` Դուք դեռ չեք ընկալում, որ ժողովրդի խաբված լինելը, ձեր կողմից, որքան է իրեն զրկել մարդկային արժանապատվությունից, թե սուտը որքան է ստորացրել իրեն:Վաղը կհասկանաք`  ուշ կլինի, չի կարելի չարաշահել մարդկանց վստահությունը, իսկ դուք դա անում եք ամեն վայրկյան: Աչալուրջ եղեք»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan