Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ձկնուղիների էական մասը չի համապատասխանում ձկնատեսակների կենսական պահանջմունքներին

Ձկնուղիների էական մասը չի համապատասխանում ձկնատեսակների կենսական պահանջմունքներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ս.Պիպոյանը համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչներին ներկայացրեց իր կողմից վերջին ամիսների ընթացքում Հայաստանի փոքր հիրոէլեկտրակայններում կատարված հետազոտությունների արդյունքները:
Մեծամասամբ կառուցված լինելով փոքր գետերի հուների վրա, ՓՀԷԿ-երի ջրառի գլխամասային կառույցները, որտեղից գետի ջուրը մտնում է ճնշումային խողովակաշար և հոսում դեպի ՓՀԷԿ-երի տուրբիններ, գետի հունը սովորաբար պատնեշված է բետոնե կամ մետաղական պատվարով: Արդյունքում, փոքր գետակների ջուրը լճանում է, իսկ ջրի էկոլոգիական թողքի սահմանված ծավալը և ձկնուղիների կառուցվածքը հաճախ չեն ապահովում գետում բնակվող ձկնատեսակների ու մյուս օրգանիզմների ազատ տեղաշարժը գետի մի հատվածից մյուսը: Բացի այդ, ՓՀԷԿ-երի ջրառի գլխամասային կառույցներում ձկնապաշտպան ցանցերի բացակայությունը կամ առկա աղբորսիչ ցանցերի մեծ ճեղքերը չեն արգելում գետի վերին հոսանքում բնակվող ձկների, հատկապես մանրաձկների հայտնվելը ՓՀԷԿ-երի ճնշումային խողովակաշարում և, այնուհետև, տուրբիններում, որտեղ նրանք ենթարկվում են մեխանիկական և այլ ազդեցությունների, ինչն էլ պատճառ է դառնում նրանց զանգվածային ոչնչացմանը:
Ս.Պիպոյանի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ձկնուղիների էական մասը չի համապատասխանում այդ գետերում բնակվող և պարբերաբար միգրացիաներ կատարող ձկնատեսակների կենսական պահանջմունքներին ու ֆիզիկական հնարավորություններին: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan