Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»՝ Պարույր Մուրադյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ականավոր կովկասագետ-հայագետներ Ն. Մառի, Հ. Օրբելու և Լ. Մելիքսեթ-Բեկի գիտական ավանդույթների շարունակողը մեր օրերում հանդիսացավ հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ,  պ. գ. դ., պրոֆեսոր Պարույր Մուրադյանը (1933 - 2011թթ.)։

Ծնվել է Ջավախքի Ղադո գյուղում, նշանավոր Քոչոյենց տոհմի ներկայացուցիչ Մաթոս աղայի գերդաստանում: Մաթոս աղան, ով Պ. Մուրադյանի հոր՝ Մամբրե Մուրադյանի պապն էր, որպես 8 տասնյակից ավելի անդամ ունեցող գերդաստանի առաջնորդ, ողջ Ջավախքում հռչակված է եղել իր անվիճելի հեղինակությամբ:

Ղադոյում և հարակից գյուղերում մինչ օրս պատմում են այն հայտնի դեպքի մասին, երբ ցարական չինովնիկներին իր հեղինակությունն ապացուցելու համար հենց վերջիններիս ներկայությամբ Մաթոս աղան հրամայում է  գերդաստանի ներկայացուցիչներին գարնանը հնձել կանաչ արտը:

1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կազմավորել և գլխավորել է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը։

1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով։ 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր։ 1991/92 ուսումնական տարում կովկասագիտության դասընթաց է վարել Գերմանիայում (Տրիրի համալսարան)։

Պ. Մուրադյանը երկար տարիներ դասավանդելով Երևանի պետական համալսարանում՝ պատրաստել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։

Նշանակալի է պրոֆ. Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում։

Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը։

«Armeno-Georgica» մատենաշարով հրապարակվել են Պ. Մուրադյանի մենագրությունները՝ «Հայաստանի վրացերեն արձանագրությունները», «Վրաստանի հայերեն արձանագրությունները» (2 հատոր), «Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները», «Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները»։

Պ. Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն՝ ավելի քան 300 տպագիր աշխատություն։

Նա կազմել ու խմբագրել է «Կովկաս և Բյուզանդիա», «Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրություններ, կազմել և հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Լ. Խաչիկյան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Երվանդ Տեր-Մինասյան, Մկրտիչ Ներսիսյան և այլք)։

Պրոֆ. Պ. Մուրադյանը եղել է գիտական, գիտամեթոդական ու խմբագրական մի շարք խորհուրդների անդամ։ Գիտական զեկուցումներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում, Հայաստանում կազմակերպել է «Քրիստոնյա Արևելք» միջազգային գիտաժողովը և հրատարակել նրա նյութերը։

Կյանքի մայրամուտին հրատարակած մի շարք արժեքավոր աշխատությունների շարքում առանձնանալի է նրա «Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները» (Ս. Էջմիածին, 2009) աշխատությունը, որտեղ աղբյուրագիտական լայն հենքի վրա ներկայացվում է Թիֆլիս քաղաքի ընդհանուր թվով շուրջ 4 տասնյակի հասնող (ավերված կամ կանգուն տեսքով ներկայումս գոյություն ունեցող, ինչպես նաև պատմության ընթացքում անհետացած) հայկական եկեղեցիների պատմությունը:   

Պարույր Մուրադյանի տոհմական անցյալի, կյանքի և գիտական ժառանգության մասին զրուցում ենք Պ. Մուրադյանի զարմիկ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Խաչատուր Ստեփանյանի հետ: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan