Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արտակ Խուլյան. Մշակույթի նախարարությունը «էշի ականջում քնած է»

Արտակ Խուլյան. Մշակույթի նախարարությունը «էշի ականջում քնած է»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտակ Խուլյան. Մշակույթի նախարարությունը «էշի ականջում քնած է»


Արտակ Խուլյան ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.


«Ինչպես մեր պետական մի շարք կառույցներ, այնպես էլ՝ մշակույթի նախարարությունը, ինչպես ժողովուրդն է ասում` էշի ականջում քնած է…

18-րդ դարում և դրանից առաջ ադրբեջանական թագավորության գոյության փաստը ոչ միայն ադրբեջանցիներն են փաստում իրենց միլիոնավոր կեղծ գիտական գրքերով, այլև մենք՝ մեր հայրենիքո՛ւմ, մեր հարազատ հողո՛ւմ փաստում ենք չեղյալ թագավորության գոյությունը... Սրանով էլ ադրբեջանցի կեղծ գիտնականների ջրաղացին մենք մեր ձեռքերով ջուր ենք լցնում՝ փաստելով Ադրբեջանի թագավորության գոյությունը: Եվ արդեն 3 տարի շարունակ այսպես կոչված Ադրբեջանական թագավորության միֆը ներկայացվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկին...
Խոսքս Հաղպատի մոտ տեղակայված տեղեկատվական վահանակի մասին է, որտեղ գրված է թե՝ Սայաթ-Նովան դիվանագիտական առաքելություն էր կատարում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի (Ալբանիայի) թագավորությունների համար... (զերծ եմ մնում ավելորդ մեկնաբանություններից` դատեք ինքներդ...)
Եվ նույն պրոթուրքական քարոզչությանն ենք հանդիպում նաև աշխարհի ամենահնագույն աստղադիտարանի մոտ տեղակայված տեղեկատվական վահանակում: Տրամաբանորեն հուշարձանը ներկայացվում է թուրքական հնագույն հուշարձան, քանի-որ վահանակի տեքստում գրված է, որ հուշարձանի հնագույն անվանումը Ղոշուն-դաշ է եղել, և հայերեն Քարահունջ բառն Էլ թուրքերենից է թարգմանված... Ըստ էության կարելի է կարծել, որ այս հնագույն կառույցը թուրքերն են կառուցել և դրանից էլ եզրակացնել, որ հայերն այստեղ եկվոր-զավթիչներ են...
Եվ եթե մի բարի օր էլ մեր հայրենակից ՀԱՅԻ ՄԻՏՔ Հ/Կ հիմնադիր-անդամ Մարինե Վահրադյանն իր արտասահմանից ժամանած հյուրերին չտաներ Հաղպատ և իր տեսածով ցնցված միջոցառումներ չձեռնարկեր, մի գուցե այդ ցուցանակները դեռ երկար կծառայեին թուրքաադրբեջանական շահերին…
Տիկ. Վահրադյանի`այս ամենի մասին Մշակույթի նախարարին տեղեկացնելուց հետո 1.5 տարի անց մշակույթի նախարարությունը նոր-նոր ինչ-որ քայլեր է ձեռնարկվում տեղեկատվական վահանակները նորերով փոխարինելու…»


Աղբյուրը՝ Blognews.am:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը և մատուցման ձևը, այդ թվում' լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan