Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվգենի Կասպերսկին հանդիպել է «Պոլիտեխնիկի» ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ

Եվգենի Կասպերսկին հանդիպել է «Պոլիտեխնիկի» ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվգենի Կասպերսկին հանդիպել է «Պոլիտեխնիկի» ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ

Երևան ժամանած «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին  հանդիպել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ:«Համակարգչային աշխարհը մաքրվելու կարիք ունի: Իհարկե, լավ կլիներ, որ այս աշխարհը ստեղծվեր այնպես, որ հնարավոր չլիներ այն աղտոտել, կեղտոտել, բայց իրականությունն այն է, որ բազմաթիվ սրիկաներ կան, որոնք փորձում են փչացնել համակարգչային աշխարհը»,- ասաց ՏՏ մասնագետը: Եվգենի Կասպերսկին շեշտեց, որ «չարագործները», որոնք գաղտնազերծում են համակարգիչները, տիրանում դրանց ինֆորմացիային, ազգություն չեն ճանաչում, իսկ պայքարելը նրանց դեմ դառնում է ավելի ու ավելի դժվար:Նա նաև նշեց, որ համակարգչային ծրագրերը կոտրելու գործով զբաղվում են ոչ միայն անհատները, այլև՝ պետությունները: «Գոյություն ունի կիբերհանցագործություն և կիբերհետազոտություն: Կիբերհացագործները մարդիկ են, ովքեր հափշտակում են ձեր գումարները, կոտրում են համակարգիչները՝ դրամներ շորթելու նպատակով: Իսկ կիբերհետազոտություններով զբաղվում են պետությունները, որոնք ուզում են տիրանալ անձնական ինֆորմացիայի: Սա շատ վտանգավոր է: Չեմ կարող ասել՝ որ պետություններն են զբաղվում սրանով, բայց կարծում եմ՝ դուք ենթադրում եք»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan