Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օրդինարիկուս. Որտեղի՞ց նախկին նախարարի որդուն միլլիոն դոլար

Օրդինարիկուս. Որտեղի՞ց նախկին նախարարի որդուն միլլիոն դոլար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օրդինարիկուս. Որտեղի՞ց նախկին նախարարի որդուն միլլիոն դոլար

Օրդինարիկուսի բլոգում կարդում ենք.


«Մենք ապրում ենք այնպիսի քաղաքական միջավայրում, որ հիմա բոլորի ուշք ու միտքը «ատկատներն» ու «ատկատչիկներն են», ուստի զարմանալի չէ, որ գրեթե ամեն օր նոր մանրամասներ են բացահայտվում հերթական նախարարի ու նրա ընտանիքի անդամների ունեցվածքների մասին ու ինչպես այլ դեպքերում, այս անգամ ևս բազմաթիվ հարցեր են առաջանում, մասնավորապես. ինչպե՞ս ստացվեց, որ ամսեկան 700 դոլար վաստակող նախարարի ընտանիքի անդամների բանկային հաշիվների վրա միայն լեգալ ու երևացող գումարը կազմում է միլլիոնավոր դոլարներ։
Այսպես, «Հետք»-ի լրագրողները պարզել են, որ 2011 թվականին Կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի, նրա կնոջ և որդու բանկային հաշիվների համագումարը գերազանցում է 1 միլլիոն դոլարը և դա այն դեպքում, երբ, որպես աշխատավարձ, հայտագրված է եղել ընդամենը 3 միլլիոն դրամը`  ընդհանուր ավելի քան 350 միլլիոնից։ Հարց է առաջանում, թե այդ ինչպես գոյացան այդ միլլիոնները այն դեպքում, երբ այս երեքից աշխատել են միայն ինքը՝ Մանուկ Վարդանյանը և նրա որդին։ Արդյո՞ք նաև ՕԵԿ-ական նախկին նախարարի բանկային հաշվետվության մեջ չպետք է փնտրել` «ո՞ւր են կորչում պետական փողերը և ում գրպաններն են գնում ատկատային եկամուտները»։ Արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի պարզապես ձերբակալել ողջ կառավարության վերնախավը ու հաշվել, թե ընդհանուր ինչքան անհասկանալի կերպով գոյացած գումար կա նրանց հաշվեհամարներին, իսկ ով անմեղ եղավ՝ բաց թողնել։ Վստահ եմ, որ եթե այս հարցը հանաքվեի դրվեր, ավելի շատ ձայն կհավաքեր, քան անկախանալու հարցը՝ 1991-ի հանրաքվեի ժամանակ։
Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Ես հրաժարվում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ աստիճան ցինիզմ է պահանջվում, որպեսզի բռնես ու բացահայտ կերպով այսպիսի գումարներ ցույց տաս։ Ես չեմ հասկանում, սրանք ժողովրդին լրիվ անուղեղ հայվանի տեղ են դրել, ով չի կարողանում հաշվել, թե ինչքան կարող է կազմել ամսեկան 300000 դրամ ստացող մարդու եկամուտը։ Գոնե մի քիչ հարգանք ունենան ու էդ փողերը դոշակի տակ պահեն, կամ օֆշորային գոտիներում, կամ ոչ իրենց ու իրենց ընտանիքներների անդամների անունով չպահեն, բայց ուր է թե…
Իհարկե, Վարդանյանը «մեծերից» չի, բայց վատ չէր լինի, որ սրա գլխից էլ բռնեին, կարող է էդ ժամանակ մի քիչ հավատով լցվեի`  առ մեր պետական համակարգ…»:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը և մատուցման ձևը, այդ թվում` լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan