Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նոր Սահմանադրությամբ պետությունը վերացնում է իր պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ (audio)

Նոր Սահմանադրությամբ պետությունը վերացնում է իր պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ (audio)
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նոր Սահմանադրությամբ պետությունը վերացնում է իր պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ (audio)

Սահմանարության բարեփոխված տարբերակից դժգոհ են նաև բնապահպանները: Նրանց անհանգստացնում է կետը, որի համաձայն նվազեցված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հանրային իշխանությունների` որպես երաշխավորի, ակտիվ գործունեության դերը: Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ուսումնասիրել է, թե ինչ պետք է փոխվի Սահմանադրական փոփոխությունների նախագծով: Պետության բոլոր պոզիտիվ պարտավորությունները հանված են, պետությունն այլևս պատասխանատվություն չի կրում առողջ շրջակա միջավայր ունենալու համար, և ասվում է, որ յուրաքանչյուր ոք ինքն է պաշտպանում իր շրջակա միջավայրը:

-Տարբերակը, որ մեզ ներկայացված է, մեզ ձեռք չի տալիս ընդհանրապես, որովհետև այս տարբերակով, գոնե բնապահպանական ոլորտով, երբ որ կառավարությունը և պետությունը հին սահմանադրությունով գոնե կրում էր պատասխանատվություն իրենց կողմից հասցված վնասներին, խախտումներին և այլն, այդ պատասխանատվությունը այստեղ լրիվ վերանում է, ինչը ընդհանրապես կատարվում է բնապահպանական ոլորտում: Մենք ունենք կառավարության որոշումներ: Այստեղ կառավարությունը պատախանատվություն չի  կրում ինքն իր ընդունած որոշումների համար: Շատ ծանր պահ է: Երկրորդ, մենք ունենք տարբեր տեսչություններ, երբ որ արդեն տարբեր տնտեսվարող սուբյեկտները ինչ-որ խախտումներ են անում և այլն, մեր տարբեր տեսչությունները պետք է ստուգեն, հայտնաբերեն և այլն: Ինչ է լինում այսօր. մենք ունենք արդեն իսկ կառավարության կողմից ընդունված որոշում, որ բոլոր տեսչությունները (բացի այն ստուգումներից, որոնք կարող են առնչվել ինչ-որ վթարների, այսինքն` արտակարգ իրավիճակների հետ) բոլոր ստուգումները արգելված են հիմա: Դա արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչպես է մեր կառավարությունը վերաբերվում ստուգումներին: 

Ըստ Ինգա Զարաֆյանի, տեսչական ստուգումներն ընդհանրապես հանված են օրենքով նախատեսված ընթացակարգից, ստացվում է՝ ցանկացած կազմակերպություն՝ ինչ ցանկանա կարող է անել, սակայն որևէ տեսչական ստուգումներ չեն իրականացվի: Ամբողջ պատասխանատվությունը դրված է ՀԿ-ների վրա, իսկ հասարակական սեկտորի կողմից արված ստուգումներն էլ որևէ արժեք չեն ունենա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan