Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայկական նոր խաղը կօգնի փրկել տիեզերքը. Dronify

Հայկական նոր խաղը կօգնի փրկել տիեզերքը. Dronify
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայկական նոր խաղը կօգնի փրկել տիեզերքը. Dronify

Հայ ծրագրավորողների մշակած Dronify ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:Altacode ընկերության փոխանցմամբ, մոբայլ թիմն էլ հանդիսանում է խաղի մշակողը:

Թիմի ղեկավար Արմեն Սանասարյանի խոսքով` խաղի առաքելությունն է դրոնների օգնությամբ փրկել մոլորակները թշնամիներից՝ դրանք ոչնչացնելու միջոցով: «Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն եւ դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ եւ այլ հետաքրքիր գործիքներ, ավելի հզոր եւ փորձառու դառնալու նպատակով: Սա կօգնի դիմակայել աստիճանաբար հզորացող թշնամուն»,- նշել է նա:

Արմեն Սանասարյանն ընդգծել է, որ Dronify-ը չի կրկնօրինակում որեւէ այլ խաղի: Նրա խոսքով՝ խաղն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: «Երբ այս տարվա Դիջիթեքի շրջանակում ներկայացրինք խաղի ալֆա-տարբերակը, այն բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների մոտ: Մենք առաջարկում էինք ոչ միայն խաղալ, այլեւ ներգրավվել թեստինգի պրոցեսում, փորձարկել խաղը՝ հայտնելով կարծիքներ ու առաջարկություններ հետագա բարեփոխումների համար: Արդյունքում ունեցանք մի քանի հարյուր գրանցվող, ինչի համար շատ շնորհակալ ենք: Այդ փուլում դա շատ կարեւոր էր մեզ համար»: Հաղորդում է Արցախպրեսը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan