Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ջրամբար կառուցենք, որ մեր ջրերը չգնան հարևաններին (audio)

Ջրամբար կառուցենք, որ մեր ջրերը չգնան հարևաններին (audio)
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ջրամբար կառուցենք, որ մեր ջրերը չգնան հարևաններին (audio)

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակում ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության պատվիրակությանը: Կոմիտեի նախագահը ներկայացրել է կառուցվելիք երեք՝ Վեդիի, Կապսի և Եղվարդի ջրամբարների առաջնահերթությունները և հատկապես առանձնացրել է Եղվարդի ջրամբարն իր մեծությամբ և դիրքի շահեկան առավելությամբ: Հավելելով, որ ջրամբարի կառուցումը թուլացնելու է Սևանա լճից կախվածությունն ու լճից վերցվող ջրի տնտեսումը՝ տարեկան 50 մլն խ/մ-ով: Ըստ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի՝ ջրամբարներ կառուցելով կարողանում ենք ապահովել, որ մեր ջրերը մնան մեր տարածքում և չգնան հարևան երկրներ:

-Որտեղ էլ ջրամբար կառուցենք, դա Սևանին օգնություն է : Երբ որ կառուցվեց Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանը, այդ խողովակների վրա գրված էր` «օգնենք Սևանին»: Դա անպայման, միշտ Սևանին օգնում է, որովհետև Սևանը բարձրադիր է և ամենաբարձր դիրքում է տեղադրված և որտեղ էլ  որ ջրի պակաս լինի , դիֆիցիտ լինի, Սևանի ջուրը հասնում է այդտեղ: Իհարկե, Եղվարդն էլ մեծ օգնություն կլինի, բացի դրանից այնտեղ կլիմայի մեղմացում էլ կլինի, այնտեղ ոռոգման դաշտեր կունենանք, հողերը կոռոգվեն, մենք գողերի դեգրադացիայից կփրկվենք: Շատ խնդիրներ կան, ամեն ջրամբար, որը մենք կառուցում ենք, դա ուղղակի մեզ համար շատ անհրաժեշտ է, որովհետև այդ ջրերը , վերջիվերջո, գնում են մեր հարևաններին, բարեկամ և ոչ այդքան բարեկամ: Դրա համար ինչքան շատ ջրամբար կառուցենք, դա մեզ համար շատ օգուտ է, որովհետև մենք  տարեկան մոտավորապես  7 միլիարդ քառակուսի խորանարդ ջրային ռեսուրս ունենք:Այդ 7 միլիարդից ընդմանեը 2 միլիարդն ենք կարողանում օգտագործել: 

Եղվարդի ջրամբարի կառուցմանը զուգահեռ անհրաժեշտ է տվյալ տարածքում մաքրման կայաններ կառուցել, փաստում է ջրաբանը:

-Մենք, իհարկե, պետք է շատ զգոն լինենք, այդ գյուղերից ոչ մեկը չունի մաքրման կայան, և այդ կեղտաջրերը անպայման կլցվեն այդտեղ: Պետք է ինչ-որ բան մտածել: Բայց, ամեն դեպքում, պետք է կառուցվի, թող մեր ջրերը մնան մեր տարածքում, չգնան հարևաններին :

Նշենք, որ այս ջրամբարի կառուցմամբ նախատեսվում է վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում ապահովել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan