Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ոչնչացվող անտառների հետքերով (audio)

Ոչնչացվող անտառների հետքերով (audio)
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոչնչացվող անտառների հետքերով (audio)

«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կամավորները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերեցին մոտ 1100 անօրինական հատված ծառ։
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի խոսքերով, այն խայտառակ վիճակը, որին ականատես ենք լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պետասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության։

-Ճիշտն ասած, մենք ինչ որ անում ենք փաստագրում ենք վիճակը և ներկայացնում ենք հանրությանը, նաև, բնականաբար տեսնում են պետական մարմինները, մենք հատուկ դրա համար իրենց չենք ահազանգում:Տվյալ դեպքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է այդ տարածքների պատասխանատուն, մենք առաջին անգամ զանգել ենք, մնացածը իրենք արդեն ցանկություն ունեն թող նայեն, մտածեն իրենք աշխատում են թե չեն աշխատում:Այդքան բան: Մենք փաստում ենք, որ իրնեք անգործության են մատնված: Գնալով, քանի որ մենք այցելում ենք տարբեր տարածքներ, հայտվում է այն ամենը, ինչը չի բացահայտվել պետական մարմինների կողմից, թաքցրել են: Մենք բացահայտում ենք տարիներ շարունակ թաքցրած ապօրինությունների փաստերը և այդ ամեն ինչը, մենք հասկանում ենք, որ կան տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց, ամեն դեպքում, խնդիրը լուծում է պահանջում և մեր գործունեության իմաստն այն է, որ այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են լուծումներ տան, իրնեց ուղեղները աշխատեցնեն և գտնեն լուծումներ: Եթե չեն կարողանում, ապա թող դուրս գան, իրենց պաշտոններից հրաժարվեն:


Ըստ Հայանտառ ՊՈԱԿ նախագահ Մարտուն Մաթևոսյանի ՝ Ստեփանավանի անտառնտեսության տարածքում այժմ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվում

-Այնտեղ օրնական հատատեղ է տեղադրված: Այս պահին մեր հսկողության ծառայությունը նայում է հատկացված հատատեղի և հատումների համապատասխանությունը : Բացի այդ բնապահպանական տեսչությունները արդեն իսկ ստուգումներ իրականացրել է և ըստ բնապահպանական տեսչության դա հենց հատատեղային հատուներն են: Բայց , բոլոր դեպքերում, մասնագիտական առումով, մենք այնտեղ ուսումնասիրություն անում ենք:


Հիշեցնենք, որ ըստ ՀՀ անտառային օրենսգրքի` հատումները համարվում են օրինական, եթե հատման ենթակա ծառի վրա առկա է հատումը թույլատրող կնիքը, որը պետք է լինի հատման կետից վերև:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan