Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ի՞նչ եմ ակնկալում Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովից. Բան Կի-մուն

Ի՞նչ եմ ակնկալում Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովից. Բան Կի-մուն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ի՞նչ եմ ակնկալում Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովից. Բան Կի-մուն

Գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ աշխատանքի մոտ 9 տարվա ընթացքում շրջել եմ ողջ աշխարհով մեկ՝ այցելելով կլիմայի փոփոխության առաջագծեր և շարունակ զրուցել եմ աշխարհի առաջնորդների, գործարարների և քաղաքացիների հետ համաշխարհային հրատապ արձագանքի անհրաժեշտության շուրջ:

Ինչո՞ւ է այս հարցն ինձ այսքան մտահոգում։

Նախ, ինչպես ցանկացած պապիկ, ուզում եմ, որ թոռնիկներս վայելեն առողջ աշխարհի գեղեցկությունն ու պարգևները: Եվ, ինչպես ցանկացած մարդ արարած, ինձ վշտացնում է այն փաստը, որ ջրհեղեղները, երաշտներն ու հրդեհները վատթարանում են, որ կղզի-պետությունները կդադարեն գոյություն ունենալ, և բուսական ու կենդանական աշխարհի անհամար տեսակներ կվերանան:

Ինչպես Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու այլ հոգևոր առաջնորդներ հիշեցրել են մեզ, մեր բարոյական պարտականությունն է համերաշխ գործել աղքատների և ամենախոցելիների հետ, որոնք նվազագույն չափով են նպաստել կլիմայի փոփոխությանը, սակայն առաջինն ու ամենաշատը կտուժեն դրա հետևանքներից:

Երկրորդ, որպես Միավորված ազգերի կազմակերպության ղեկավար՝ ինձ համար կլիմայի փոփոխությունը գերակայություն է, քանի որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել այդ մարտահրավերին: Կլիմայի փոփոխությունն «անձնագիր» չունի. ցանկացած վայրում արտանետված նյութերն ահագնացնում են հիմնախնդիրն ամենուր: Դա սպառնալիք է կյանքի և կենսամիջոցների համար ամենուր: Վտանգված է պետությունների տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: Միայն ՄԱԿ-ի միջոցով կարող ենք միասնականորեն արձագանքել այս տիպիկ համաշխարհային խնդրին:

Բանակցությունների գործընթացը դանդաղ էր և խնդրահարույց։ Բայց արդյունքներն արդեն նկատելի են։ Ի պատասխան ՄԱԿ-ի կոչին, ավելի քան 166 երկիր, որոնց միասին բաժին է ընկնում արտանետումների 90 տոկոսից ավելին, այժմ ներկայացրել են կլիմայի ազգային ծրագրեր՝ թիրախներով։ Բարեհաջող իրականացման դեպքում, այս ազգային ծրագրերի արդյունքում արտանետումների կորը ցած կիջնի՝ հասնելով մինչև դարավերջ համաշխարհային ջերմաստիճանի նախատեսված աճին՝ մոտ 3 աստիճան ըստ Ցելսիուսի։

Սա շոշափելի առաջընթաց է, բայց դեռևս բավարար չէ։ Մեր խնդիրն է այժմ շարժվել շատ ավելի առաջ և արագ՝ նվազեցնելու համաշխարհային արտանետումների ծավալը, որպեսզի կարողանանք ջերմաստիճանի համաշխարհային աճը պահել ըստ Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում։ Միևնույն ժամանակ, մենք պետք է աջակցենք երկրներին՝ հարմարվելու անխուսափելի հետևանքներին, որոնք արդեն իսկ առկա են։

Որքան շուտ գործի անցնենք, այնքան ավելի մեծ կլինի օգուտը բոլորի համար. կայունության և անվտանգության աճ, ավելի ամուր, կայուն տնտեսական աճ, բարելավված դիմակայունություն ցնցումների նկատմամբ, ավելի մաքուր օդ և ջուր, բարելավված առողջություն։

Այդ ամենին անմիջապես չենք հասնի։ Կլիմայի փոփոխության հարցերով Փարիզի խորհրդաժողովը վերջնակետը չէ։ Այն պետք է լինի մեր հավակնությունների մեկնակետը, ոչ թե բարձրակետը։ Այն պետք է լինի շրջադարձային կետ դեպի ցածր արտանետումներով, կլիմայի առումով դիմակայուն ապագա։

Աշխարհը թափ է հավաքում։ Քաղաքներ, ձեռնարկություններ և ներդրողներ, հոգևոր առաջնորդներ և քաղաքացիներ՝ գործում են արտանետումների կրճատման ու դիմակայունության ստեղծման ուղղությամբ։ Այժմ կառավարությունների պարտականությունն է Փարիզում համաձայնության գալ նպատակաուղղված, պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի շուրջ, որը կապահովի համաշխարհային հավակնության ամրապնդման ճանապարհի հստակ կանոններ։ Այս նպատակով բանակցություններին անհրաժեշտ է վերևից եկող հստակ ուղղորդում։

Վստահ եմ, որ դա երկար սպասել չի տա։ Քսանի խմբի (G20) առաջնորդները, որոնք ավելի վաղ այս ամսին հանդիպեցին Անթալիայում (Թուրքիա), հստակ պատրաստակամություն ցույց տվեցին կլիմայի վերաբերյալ գործողությունների հարցում։ Եվ պետությունների ու կառավարությունների ավելի քան 120 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Փարիզի խորհրդաժողովին, չնայած ահաբեկչական հարձակումների հետևանքով անվտանգության հետ կապված սրված մտահոգություններին։

Որպեսզի Փարիզի խորհրդաժողովը հաջողությամբ պսակվի, ըստ իս, չորս էական տարր է անհրաժեշտ. տևականություն, ճկունություն, համերաշխություն և հուսալիություն։

Առաջինը՝ տևականություն։ Փարիզը պետք է ապահովի երկարաժամկետ տեսլական՝ 2 աստիճանից ցածր ջերմաստիճանի սցենարին համապատասխան, ինչպես նաև շուկաներին ուղարկի հստակ ազդանշան, որ համաշխարհային տնտեսության զարգացումը ցածր ածխածնային ուղիով անխուսափելի է, շահավետ և արդեն իսկ ընթացքի մեջ։

Երկրորդ՝ համաձայնագիրը պետք է ապահովի ճկունություն, որպեսզի հետագայում վերանայումների կարիք չլինի։ Այն պետք է կարողանա հիմք ապահովել համաշխարհային տնտեսության փոփոխությունների համար և հավասարակշռել զարգացած երկրների առաջնորդող դերն ու զարգացող երկրների աճող պարտավորությունները։

Երրորդ՝ պայմանագիրը պետք է ցուցադրի համերաշխություն, ներառյալ զարգացող երկրների ֆինանսավորման և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։ Զարգացած երկրները պետք է պահեն իրենց խոստումը՝ մինչև 2020 թվականը տարեկան 100 մլրդ դոլար տրամադրել ինչպես հարմարվելու, այնպես էլ հետևանքների մեղմացման նպատակներին։

Չորրորդ՝ համաձայնագիրը պետք է ցուցադրի հուսալիություն կլիմայի՝ արագընթաց աճող ազդեցություններին արձագանքելիս։ Այն պետք է ներառի կանոնավոր 5-ամյա շրջափուլ, որի ընթացքում կառավարություններ կգնահատեն և կամրապնդեն կլիմայի իրենց ազգային ծրագրերը՝ գիտության պահանջներին համահունչ։ Փարիզը պետք է նաև ներառի չափումների, մոնիտորինգի և առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման թափանցիկ և հիմնավոր մեխանիզմներ։

ՄԱԿ-ը լիովին պատրաստ է՝ երկրներին աջակցելու նման համաձայնագրի իրականացման գործում։

Փարիզում կլիմայի վերաբերյալ նպատակաուղղված համաձայնագրի կնքումը կնպաստի ավելի լավ ներկայի և՝ ավելի լավ ապագայի կերտմանը։ Այն կօգնի մեզ վերջ դնել աղքատությանը։ Մաքրել մեր օդն ու պաշտպանել օվկիանոսները։ Բարելավել հանրային առողջապահությունը։ Ստեղծել նոր աշխատատեղեր և խթանել «կանաչ» նորարարությունները։ Այն կարագացնի կայուն զարգացման բոլոր նպատակների առաջընթացը։ Ահա թե ինչու է կլիմայի փոփոխությունն այսքան խորությամբ մտահոգում ինձ։

Իմ ուղերձը աշխարհի ղեկավարներին հստակ է. հաջողությունը Փարիզում ձեզանից է կախված։ Այժմ ողջամտության, փոխզիջումների և փոխհամաձայնության պահն է։ Ժամանակն է դուրս գալ ազգային հորիզոնների սահմաններից և առաջին տեղում դնել ընդհանուր շահը։ Աշխարհի մարդիկ, ինչպես նաև ապագա սերունդների հույսը դուք եք՝ ունենալու տեսլական եւ այս պատմական պահն օգտագործելու քաջություն։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan