Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանի բանակը Կասպից ծովը կլցնենք. «Cui prodest» կամ ում է ձեռնտու

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Վստահ եմ՝ մեր բանակը ադրբեջանցիներին գլխաքանակով կկոտորի կգցի Կասպից ծովը: Թուրքերը չեն կարող միջամտել, բացառված է, չունեն այդ ուժը, որովհետև ռուսական միջուկային զենքի հանդեպ Էրդողանն ինչ էլ խոսի, ՆԱՏՕ-ում ինչ էլ խոսեն, Օբաման ինչ էլ մտածի, մի բան գիտեն բոլորը՝ միջուկային զենքով զինված կատաղած արջին էլ ավելի կատաղեցնել չի կարելի: Ինչ արեցին՝ պատժամիջոցներ կիրառեցին, որ Ուկրաինայով բավարարվի: Պարզվում է, որ դրանով նրանք կատաղեցրին արջին և դուրս բերեցին Մերձավոր և Միջին Արևելք. ջախջախվեցին, Ուկրաինան հաշվից դուրս եկավ, Ռուսաստանն այսօր Ղրիմով Սև ծովի դերակատար միակ պետությունն է, քանի որ նաև Սիրիայում է:


Հաղորդման սղագրություն

_Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Cui prodest կամ «Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ողջույն, պրն. Շիրինյան:
_ Բարև:
_ Հարգելի ունկնդիրներ, այսօրվա հաղորդման առանցքում ռուս-թուրքական հարաբերություններն են, սակայն՝ բացառապես հայկական դիտանկյունից: Մինչ բուն թեմային անցնելը, մի փոքր պատմական ակնարկ անենք: Շատերն այսօր հանդես են գալիս կոչով, որ ռուսները միշտ էլ հայերին օգտագործել են իրենց նպատակների համար,այնուհետև հայերը որևէ բանի չեն հասել: Որպես վկայություն բերենք ռուս-թուրքական երեք պատերազմները՝ 1806թ., 1812թ.. համառոտ ասեմ՝ ռուսներն այն ժամանակվա Օսմանյան կայսրությունից գրավեցին Կարսը, Ախալքալաքը, Ախալցխան, այնուհետև՝ 1911թ., Բուխարեստի պայմանագրով հետ վերադարձրեցին հողերը: Ես հայոց պատմության դասագիրք եմ նաև բերել, որտեղ նկարագրվում է, թե ինչպես էին հայերն իրենց ոսկիները վաճառում, քանի գունդ էին ուղարկում, և, առհասարակ, ինչ խանդավառություն էր տիրում: Հետաքրքիր է, որ այս հաշտության պայմանագիրը կնքվեց Մոլդովիայում բնակվող շատ հայտնի հայ գործիչ Մանուկ բեկի միջնորդությամբ: Երկրորդը 1828թ. դեպքերն են. ինչպես Պասկևիչն անցավ Ախուրյանը և շարժվեց դեպի Կարս, գրավեց Ախալքալաքը, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Օլթին, Խնուսը, Մուշը: Այստեղ նաև նկարագրվում է, թե ինչպես Արևելյան Հայաստանից, մասնավորապես՝ Ղարաբաղից, 500 հոգանոց ջոկատ՝ Մարտիրոսյան ազգանունով մեկի գլխավորությամբ, գնաց օգնելու Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցներին: Այդ դեպքերի մասին Ալ. Պուշկինն այսպես է գրում. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ, 2 ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր 8 դրոշներով»: Գրքում Պուշկինի նկարագրությունների հիման վրա մի նկար կա տպագրված, թե ինչպես էին կանայք, տղամարդիկ և երեխաները ծաղիկներով դիմավորում ռուս զինվորներին: Ամենամեծ ձեռքբերումները, թերևս, եղան 1877-79թթ.. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (այս շրջանում նաև Ղրիմի պատերազմն էր, որին հայերը մեծ մասնակցություն ունեցան). այստեղ ևս ազատագրվեց Արևմտյան Հայաստանի գրեթե մեծ մասը, սական Սան Ստեֆանոյի պայմանագրով գրավված հողերը կրկին հետ հանձնվեցին Թուրքիային, փոխարենը՝ ռուսները ինչ-որ բաներ ստացան Բալկաններում: Այս պահին բոլոր նրանք, ովքեր ուրախացել են, որ ռուս-թուրքական բախման արդյունքում հնարավոր է մենք մեր հողերը հետ ստանանք, և այդ հարցը կրկին արդիական դառնա, այնուամենայնիվ ունեն այս մտահոգությունը. ինչպես հայ զինվորը, հայ գյուղացին, հայ մեծահարուստը կանգնեց ռուս զինվորի կողքին՝ թե՛ նյութական, թե՛ ֆիզիկական աջակցություն ցուցաբերելով, սակայն արդյունքում ոչինչ չստացավ:
_ Հայերի օժանդակությունը ռուսական զորքին և Արևմտյան Հայաստանում այդ նվաճումներին ունի հետևյալ մեկնաբանությունը. դա եղել է Ռուսաստանի՝ Արևելքի քրիստոնյա ժողովուրդներին օժանդակելու քաղաքականության ենթատեքստում, և այդ իմաստով ինչ-որ դրական բան, այդուհանդերձ, կա: Ինչ էլ՝ ասենք, կա իրական մի բան. Արևմտյան Հայաստանում՝թուրքական օկուպացիոն տարածքում հայ չկա, իսկ Հայաստանի առաջին Հանրապետությունն առաջացավ ռուսական ազդեցության գոտում: Մենք հասկանում ենք վտանգը, բայց պիտի տարբերությունն ընդունենք: Ճիշտ է, տարածական իմաստով տեղաշարժ եղել է. հիմնականում մեր պատմագրությունն է դա դիտում Հայաստանի, հայ ժողովրդի համար կռիվ, իսկ Ռուսաստանն իր նվաճողական քաղաքականությունն է վարել և իր հարցերն է լուծել: Չնայած տարածքային մեծ ձեռքբերումներ այն ժամանակ չեն եղել, բացի՝ 1878թ., այդուհանդերձ, մենք մշակութային և տնտեսական զարգացում ենք ունեցել: Այնքան ենք խոսել նաև ռուսական քաղաքականության խարդավանքների մասին, որ, ինձ թվում է, օրը պատեհ չէ այդ խոսակցության համար, որովհետև ժողովրդին ուրիշ բան է հետաքրքրում: Բոլորովին այլ է վիճակը մեր օրերի համար: Մինչ 1918թ. մենք. ժողովուրդ էինք. ժողովրդրին խաբելը, «գցելը», կներեք արտահայտությանս համար, և խարդավանքների մեջ ներքաշելն ավելի հեշտ է, քան՝ պետությանը: Այդ իմաստով հիմա իրավիճակը փոխված է: Մենք որքան էլ դժգոհում ենք, որ մեր պետականությունը, իշխանությունն այն չէ, բոլոր դեպքերում այժմ մենք Ռուսաստանի հետ փոխհարաբերվում ենք որպես դաշնակիցներ: Եթե դա դաշնակցութուն էլ չէ, ապա հաստատ գործընկերություն է: Այլ բան է որևէ պետության հետ ժողովրդով փոխհարաբերվելը՝ կաթողիկոսների, եպիսկոպոսների մակարդակով, այլ բան է՝ պետական փոխհարաբերությունը դաշնակցային հարաբերությունների մեջ: Նույնիսկ մ.թ.ա. 4-րդ դարի հնդիկ մտածող Գաուտիլիան աշխատանքում հատուկ արտաքին քաղաքականության վեց կետերի կոնցեպցիա է մշակում, որի 5-րդ կետը պետության բարգավաճման և ամրապնդման համար դաշնակիցներ ձեռք բերելու պարտադիր պայմանն է: Այնպես որ, հիմա իրավիճակն այս առումով փոխվում է. ունենք պետություն: Եթե պետությունը վատն է, իշխանությունը չունի այն որակը, որը կուզեինք, խնդիրը մեր մեջ է, որ որակը լավացնենք, պետությունը հզորացնենք՝ սա մեկ: Երկրորդը, այսօրվա վիճակը, իմ գնահատականով, այլ տարբերություն էլ ունի. բազմաբևեռ աշխարհը կայանում է, այսինքն՝ սա նախկին հավասարակշռության, մինչև 1915թ. գոյություն ունեցող վիճակի վերականգնումն է, և Ռուսաստանը, 5-6 դերակատար պետությունների հետ, վերադառնում է ընդհանուր աշխարհի ճակատագիրը որոշող պետություններ շարքը: Հստակ հասկանալու համար նշեմ՝ որոնք են այդ պետությունները. այս պարագայում Միացյալ Նահանգներն է, որը Վիլսոնից հետո և նրա ջանքերով է համաշխարհային քաղաքականություն մտել, Ֆրանսիան, որը Ռիշելյեից սկսած 17-րդ դարից դերակատար է ու մնում է, Անգլիան, որն առանձնապես ակտիվություն չունի, բայց անգլոսաքսերը, որքան ես գիտեմ, կոորդինացնում են իրենց աշխատանքները (Ամերիկան նկատի ունեմ), Գերմանիան է, որը վախենալով, սողալով խցկվում է, որովհետև Հոլոքոստին, պատերազմին, նաև Հայոց ցեղասպանությանն օժանդակելու պատճառով զգուշավոր է, բայց ուժային այնպիսի տնտեսական կենտրոն է, որ վերադառնում է համաշխարհային քաղաքականություն, Արևելքում հսկան՝ Չինաստանն է, որը մեր բարեկամ պետությունն է, և Պարսկաստանը, որի դերակատարությունը փոխվում է ժամանակակից պայմաններում: Եթե Ձեր նշած ժամանակաշրջաններում Պարսկաստանն ինչ-որ առումով մեզ թշնամի պետություն էր, հպատակության հարցեր կային, իսկ 20-րդ դարում 2-րդ, 3-րդ կարգի պետություն էր, հիմա տարածաշրջանային առումով 1-ին կարգի պետություն է դառնում, և թուրքական ազդեցությունը հավասարակշռում է: Իրավիճակը համաշխարհային քաղաքականության մեջ փոխվում է, և Հայաստանի պետությունը ևս իր հարցադրումներով պետք է ադեկվատ գնահատի իր ազգային շահերը, ունենա դաշնակիցների, բարեկամների և թշնամիների ցանկ և աշխատի կոմպլեմենտար քաղաքականությամբ:
_Դուք նշեցիք, որ վիճակն այլ էր 1800-ական թթ.՝ մենք պետություն չէինք, ժողովուրդ էինք: Սակայն Ռուսաստանը և Թուրքիան այն ժամանակ էլ, այսօր էլ գրեթե նույն վիճակում են: Մենք առհասարակ տեսնում ենք, որ ռուս-թուրքական հարաբերություներում միշտ լինում է պատերազմ, հետո թուրքերը միշտ ինչ-որ պայմանագրով, ինչ-որ դիվանագիտությամբ իրենց կրած նյութական և տարածքային կորուստները փոխհատուցում են Ռուսաստանի հետ: Այսինքն՝ այստեղ մտավախությունը ոչ թե մեր կեցվածքն է, այլ՝ ռուս-թուրքական, արդեն կարծես խրոնիկ դարձած, հարաբերություները՝ պատերազմ, հաշտություն. արդյունքում տուժվում ենք մենք: Այն անգամ տուժվեցինք, որովհետև առանց այդ էլ քրիստոնյա էինք, ավելի զարգացած էինք, ռուսների կողն էլ անցանք, և թուրքերի հետ հարաբերություններն ավելի սրվեցին: Այս անգամ կրկին, ինչպես Ժիրինովսկին հայտարարեց, հայերի ձեռքով անենք այն, ինչ մեզ պետք է: Վտանգն այստեղ է՝ արդյո՞ք այս անգամ նույն էլ սցենարը չի կրկնվի. դիցուք՝ Արցախում կլինի պատերազմ, հետո նրանք կհաշտվեն, իսկ մենք կունենանք զոհեր ու չենք ունենա տարածք:
_ Դա ճիշտ է, մենք օբյեկտիվ այդ պարամետրերի մեջ ենք. ի՞նչ անենք, լուսին թռնե՞նք: Ասեմ ինչ անենք: Ժիրինովսկուն մեջբերելուց նաև երկրորդ մասը մեջբերք, ինչպես նաև երբ Պուտին խոսքն է մեջբերվում, պիտի նաև երկրորդ մասն նշել: Ի տարբերություն հայ պատմաբանների՝ Ժիրինովսկին այլ բան էլ է ասում. 1918թ. Հայաստանը կարողանում էր տեր կանգնել իր պետությանը և իրավունքին, բոլշևիկները դավեցին, և բարեկամ դարձանք Թուրքիային: Այստեղ Ժիրինովսկին նաև մեր իրավունքների մասին է խոսում, նա օբյեկտիվ գնահատական է տալիս: Քանի որ մենք մեր հայրենիքից, մեր տարածքից չենք ուզում թռչել երկինք, ուրեմն պետք է կարողանանք իրողության մեջ որոնել մեր տեղը: Ո՞րն է դա: Ես ասում եմ իրավիճակն արմատապես փոխվել է. առաջ ժողովուրդ էինք, իսկ ժողովրդին խաբել, փոշիացնելն ակնթարթի գործ է: Հիմա մենք պետություն ենք, և այդ պետությունը, պետականությունը պետք է ամրապնդենք: Բայց ինչպես անենք, որ չսխալվենք Ռուսաստանի հետ հարցերում: Հայկական կողմը մի բան պետք է գիտակցի. նախ՝ արժանապատվություն, որի պակասն այս 20-25 տարիներին մենք միշտ զգացել ենք, նվիրում պետականության հզորացմանը՝ գիտություն, կրթություն, որի մասին բազմիցս խոսել ենք, նաև պետք է գիտակցենք, որ Ռուսաստանն ինքն այսօր դաշնակիցների խիստ կարիք ունի: Նույնիսկ Ամերիկան դաշնակից ունի՝ գնում է Աֆղանստան կռվելու, այլևս ճար չունի, վրացի է հետը տանում. վրացին ո՜ւր, կռիվն ո՜ւր, հերոսությունն ո՜ւր: Թատրոն՝ խնդրեմ: Հիմա եթե Ռուսաստանը դաշնակցի կարիք ունի, հայկական կողմը պետք է աշխատի ինստիտուցիոնալ հարաբերություններ ձևավորել: Պատահական չէ, որ Ձեր եթերում ես առաջինն ասեցի՝ մի քիչ զուսպ եղեք, ձեր զգացմունքները, չհիմնավորված սերը, անհասկանալի բացատրությունները մեջտեղ մի բերեք, և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ազատություն ունենա այս հարաբերությունների մեջ «լողալու», եթե դա հնարավոր է: Ռուսները պիտի իմանան, որ բացառված է, թե մենք առանց Արցախի որևէ մեկի հետ որևէ կերպ հարաբերվենք: Շատ կարևոր է, որ մենք աշխատենք Սոլովյովի տեսակի ռուս մտավորականության հետ: Պետք է ցույց տանք ռուս ժիրինովսկիների հետ միասին ռուսական բոլշևիզմի դավադրությունը, որը ոչ միայն Հայաստանն աճուրդի հանեց, այլև՝ քանդեց ռուսական պետականությունը, որից հետո, կարծես, խելքի չեն էլ գալիս: Ռուսական կողմը պիտի իմանա, որ մենք, ի տարբերություն այն ժամանակների, երբ ժողովուրդ էինք, մեր պետությունը հարգում ենք, նրան նվիրված ենք մինչև վերջ, և այդ պետականության հետ նրանք պիտի ինստիտուցիոնալ հարաբերություններ ունենան: Եթե ռուսները կփորձեն գնալ ինստիտուցիոնալ փոխհարաբերության, ոչ թե՝ «ախպերության», ինչին մենք սովոր ենք և ինչի նկատմամ ես արգահանտանք ունեմ, ապա ռուսները պետք է գնան 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության և նրանից բխող օրենսդրական ակտերի դենոնսացիայի: Եթե ռուսները սրան չեն գնում, ուրեմն այստեղ, ինչպես ասում է Շեքսպիրը՝ Դանիայում հարցն այնքան էլ այնպես չէ: Սա անպայման պիտի լինի: Եվ պետք է ոչ թե շահարկել պատմագրությունը, այլ իրական պատկերը վերհանել, որովհետև առաջին հանրապետությունը, ճիշտ է, Անտանտի դաշնակիցն էր, բայց նա երբեք չփորձեց Ռուսաստանին թշնամի լինել, փորձեցին այդ հարաբերությունները գտնել: Այդ մեր մեղքն էր, որ չեն գտել, անիծյալ բոլշևիզմը եղավ, որ չընդունեց դա: Իմիջիայլոց ասեմ ՝ Կլեմանսոն Փարիզից ստանում էր այն, ինչին արժանի է, ռուսները Լենինի ստեղծած գործից ստանում են այն արդյունքները, ինչ որ կա: Այս հարցերը պիտի գնան այս հարաբերությունների մեջ: Եթե գնան, մենք վստահաբար առաջ շարժվելու տեղ ունենք:
_ Որտե՞ղ են երաշխիքները, որ Ռուսաստանը մեզ չի դավաճանելու:
_ Մեր ուղեղը և Հայաստանի պետական շահերին նվիրվածությունը, աշխարհում ուրիշ չափորոշիչ չկա:
_ 1800-ականներից տեղափոխվեցինք 1900-ականներ և տեսանք՝ ինչպես լուծվեց, օրինակ, Նախիջևանի հարցը: Ինչպե՞ս Նախիջևանը, ԼՂԻՄ-ի մի մաս Արցախը հանձնեցին Ադրբեջանի վերահսկողությանը: Այն ժամանակ էլ ժողովուրդ չէինք, ինչ-որ չափով պետություն էինք:
_ Բայց այն ժամանակ մենք թշնամի պետություններ էինք: Հայաստանի Հանրապետությունը թշնամի չէր բոլշևիկյան Ռուսաստանին, բայց 1918թ. մարտի 3-ի Բրեստ Լիտովսկի հաշտության դաշնագրով Հայսատանը ռուս-թուրքական բաժանման գերին էր դառել: Այն ժամանակ Ռուսաստանն ուներ Հայաստանում արդեն ձևավորվող երրորդ շարասյունը: Իրավիճակը փոխվում է, եթե այդպես մնանք, ո՞ւր ենք գնալու: Ուրեմն իրավիճակի գնահատականը մեզ համար կարևոր է, որպեսզի հասկանանք՝ ինչ ենք անելու: Դրա համար ռուսների հետ պետք է աշխատենք ըստ պայմանագրերի: Կարծեմ այսօր ձեր եթերում ասեցինք, որ մենք մեր արևելյան սահմանում մեզ ապահով չենք զգում, մենք Ադրբեջանի հետ չունենք պետական սահման, իսկ Ադրբեջանի բանակը զինված է ռուսական զենքով: Օժանդակեք մեզ, գոնե մի խանգարեք, որ մենք այդ երկրին, պետությանը խաղաղություն պարտադրենք, և նա ընդունի զինադադարի այն արդյունքները, որ կար: Այս պայմաններում Հայաստանն իր Արևելյան Հայաստանում՝ կենսատարածքում՝ Արցախ, Նախիջևանյան հատված, տասնամյակներ տևող այս աշխարհակարգի փոփոխման ընթացքում մենք կկատարենք մեր դաշնակցային պարտականությունները Ռուսաստանի հանդեպ. այն Ռուսաստանի, որը խիստ կարիք ունի դաշնակիցների, և կարող եմ ռեալ ասել, որ Հայաստանից բացի ոչ մի դաշնակից չունի, բոլորը բլեֆ են: Հիմա սա աշխատելու, գնահատելու բան է:
_ Փուլերով խոսեցինք 1800-ական, 1900-ական, 2000-ական թթ. մասին. մի քանի տարի առաջ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շատ մեծ քանակությամբ զենք և զինատեսակ մատակարարեց Ադրբեջանին: Այդ նույն Ռուսաստանը գիտեր, որ իր դաշնակիցը Հայաստանն է, գիտեր, որ հնարավոր է՝ Թուրքիայի հետ կոնֆլիկտ ունենա, բայց զինեց Ադրբեջանին: Վերջին տարիներին էլ մենք տեսնում ենք, թե նա Ադրբեջանին ինչպես է զինում, և մեր հաղորդումներից մեկում անդրադարձանք նաև ռուս-ադրբեջանական բարեկամությանը:
_ Այստեղ մի բան կա. Ադրբեջանն այդքան զինվել է, Հայաստանի զինված ուժերից ավելի հզո՞ր է, առանց զենքի մարտունակ կլինի՞: Հիմա դուք հայ գեներալների բացատրությունները մի լսեք, որ մեր զինվորն ավելին է. հրթիռի դեմ զինվորն ի՞նչ է անելու: Այսինքն՝ հավասարությունը պահվում է. մենք ինչո՞վ ենք զինվում՝ նա՞վթ ենք ծախել, ի՞նչ ենք արել: Ադրբեջանցիները, մեր պատգամավորների ասելով, աշխարհը խավիարով գնել են. ծիծաղելի է, բայց խավիարի գովազդով են զբաղված,և այդպես են ասում: Այսինքն՝ ինչ-որ հավասարակշռություն կա, որը պահվում է, և դա մեր զինվորի, գեներալի քաջության հետ միասին Ադրբեջանին պարտադրում է լինել զուսպ: Իհարկե, դա մեզ չի բավարարում, մենք ուզում ենք ավելի ազատ, բարգավաճ լինել: Դա էլ պիտի գեներալներին կամ քաղաքական ղեկավարությանը հարցնենք, թե ինչո՞ւ ավելին չեք արել: Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ Հայաստանի գիտությունը չի ֆինանսավորվում. ինչո՞ւ փող ու ամեն ինչ գտնվում է հազար ու մի բանի համար՝ շենքեր վերանորոգելու, որ բոլորովին կարևոր չէր, կամ հայ ժողովրդի համար շատ կարևո՞ր է, թե ԱԺ նախագահը կամ պատգամավորը ինչով են ման գալիս, դրանով մեր պետության վարկը բարձրանո՞ւմ է: Պետության վարկը կբարձրանա, եթե նա բարգավաճ լինի: Ուրեմն հարցն ինչո՞ւմ է. մենք պիտի նայենք այդ հավասարակշռության վերականգնմանը. 5-6 խաղացողների ընտանիք է վերադառնում նախկին ցարական Ռուսաստանը, որը բոլշևիկյան ռեժիմ չէ, այլ իսկական ազգայնական ռուսական իշխանություն է, որն իր պետության շահերն է պաշտպանում և որը դաշնակիցների կարիք ունի և դաշնակից էլ չունեն: Ավելին՝ համակիր ժողովուրդ չունի: Դրա համար ասում եմ՝ զուսպ եղեք, տեսնենք՝ ինչ են առաջարկում: Բայց մեր պահանջների մեջ երկրորդ մասը կա՝ Հայաստանի արևելյան հատվածը պետք է բանական սահմանների մեջ բերվի: Օրինակ, եթե ինձ հարցնեք, ապա Եվլախը մշտական վտանգի տակ պետք է լինի, որ այդ իժը, օձը գլուխը չբարձրացնի: Կարծում եմ՝ մենք պետք է խոսենք ռուսների հետ. եթե 1921թ. պայմանագիրը դեմոնսացիայի չեն ենթարկելու, ապա իրենք իրավունք ունեն թուրքերից պահանջելու, որ Նախիջևանում եղած թուրքական զորախումբը «փասա-փուսան» հավաքի ու հեռանա Նախիջևանի պրոտեկտորատից: Մենք հիմա խոսելու ենք Նախիջևանի խնամակալության մասին, որը, ըստ պայմանագրի, Ադրբեջանի մասը չէ և չի էլ կարող լինել: Հիմա մենք ռուս բարեկամներին՝ սոլովյովներին, պետք է ասենք՝ խնդրում ենք բացատրել, թե այդ պրոտեկցիան ինչքանով են իրենք տվել Ադրբեջանին, խնամակալությունը ժամանակ ունի. երեխան ծնող չի ունեցել՝ քանի՞ տարով է տրված ուրիշի խնամակալությանը: Որպեսզի չշահարկվի, ԱԺ-ն սա պիտի աներ, ոչ թե, կրկնեմ, ադրբեջանական խավիարի գովազդով զբաղվեր աշխարհով մեկ: Հարցնի Պետդումային՝ ձեր այդ բանաձևի մեջ, որը հրաշալի է ( կներեք բառի համար, ինչքան թքեն թուրքի երեսին, այնքան ձեռնտու է, նույնիսկ՝ շահարկման իմաստով, բայց թուրքի երեսը շատ է պինդ), ինչո՞ւ եք նշում «Արևմտյան Հայաստանում» և ոչ՝ «Հայաստանում» ընդհանրապես: Ասեմ ինչու: Նախ, եթե իրենք իրենց բանաձևում կնշեն «Հայաստանում», իրենք կվերադառնան 1915թ. ապրիլի 24-ի բանաձևին, որտեղ ասվում է՝ Հայաստանի քուրդ և թուրք ազգաբնակչություն և այլն: Այսինքն՝ վերադառնան ռուսական պետականության գնահատականին, որտեղ Արևմտյան Հայաստանի մասին խոսք չկա: Երկրորդը, Արևելյան Հայաստանում, ինչպես կենտրոնական մասում ևս ցեղասպանություն է եղել. Վանանդը, Կարսը կենտրոնական Հայաստանն է, որը հայ բոլշևիկների օժանդակությամբ ստորաբար նվիրվել է: Սա այնքան պիտի ասենք, որ բոլշևիկ կոչվածները կամ դրանց սերունդները ներողություն խնդրեն Հայաստանի Հանրապետությանից: Իսկ «Հայաստանում» չի եղե՞լ: Բա 1920թ. ապրիլի 26-ին Քեմալի՝ Լենինին գրած նամակի հիման վրա չի՞ սպանդը կազմակերպվել: Ուրեմն սա Արևելյան Հայաստանն էլ է ընդգրկում իր մեջ, նաև՝ Արցախը: Պատգամավորների աշխատանքն ի՞նչը պիտի լինի՝ գան մեզ համոզեն, որ գիտեք ինչ կա, անգլիացիներն այնքան չտես են, որ 1կգ ադրբեջանական խավիարով ծախում են Անգլիայի շահերը. հավատո՞ւմ եք դրան: Պիտի գան և հիմա աշխատեն հետները, թե՝ «արևմտյան» բառը հանեք, ցեղասպանությունը շարունակվել է, Կովկասի թաթարները, որ նույն թուրքերն են, նրանց ձեռքով Սումգայիթն է եղել և այլն դրա շարունակությունն են, և Արցախի վիճակը դրա արդյունքն է: Այս գործը պիտի անեն: Ես ասեմ, որ դժվար աշխատանք է, շատ դժվար կստացվի, բայց կարծում եմ, որ սոլովյովների կարգի ռուս մտավորականները, առավել քան զինվորականները, դա շատ լավ գիտեն, կհասկանան, մեր դաշնակցային հարաբերությունները կունենան այն բովանդակությունը, որից հայ ժողովրդի՝Ձեր նկատած վտանգը, զգուշավորությունը, կհեռանա: Իսկ մինչ այդ նորից պիտի ասեմ հայ քաղաքացուն՝ զուսպ եղեք, բացի ձեր հին աստվածները՝ ոչինչ մի խնկարկեք: Պետությունը թող իր փոխհարաբերությունների մեջ կարգավորի մնացած հարցերը:
_ Վերջին հարցն եմ ուզում տալ, պրն. Շիրինյան: Օրեր առաջ, փաստորեն, նաև թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները խոսեցին այն մասին, որ եթե Ռուսաստանն ընդունի Ցեղասպանության քրեականացման այդ օրենքը, ապա իրենք էլ Ադրբեջանին կօգնեն՝ վերամիավորելու «պատմական հողերը» , խոսքը մասնավորապես Արցախի մասին էր: Ստացվում է, որ ռուս-թուրքական կոնֆլիկտը Սիրիայից տեղափոխվում է Հայաստան՝ մեր տարածաշրջան. մասնավորապես՝ թուրքերը խոսում են Ղարաբաղի մասին, ռուսները՝ Արևմտյան Հայաստանի: Կա՞ արդյոք նման կանխատեսում, որտե՞ղ է լինելու առճակատումը:
_ Դա թուրքական բլեֆ է. ինչպես իրենք կեղծ են ամեն ինչում, այստեղ նույնպես ամեն բան կեղծ է: Հիմնական կոնֆլիկտը Մերձավոր Արևելքում է՝ սիրիական ճակատում: Ես Ձեր եթերում արդեն ասել եմ՝ ինչն է պատճառը՝ նեղուցներ, Միջերկրականի արևելյան ափ և Ռուսաստանի վերադարձ Միջին Արևելք: Բայց դա չի նշանակում, որ սա երկրորդական ճակատ կարող եք դիտել. ենթադրենք՝ դա դիտում ենք ռազմավարության ոլորտում: Այս պարագայում իմ ասածն ինչ է ռուսներին՝ դուք որպեսզի ազատ, վստահ լինեք Սիրիայում, ուժեղացրեք, օգնեք Թուրքիայի արևելյան հատվածի ձեր բարեկամին, իսկ մենք Ադրբեջանին ծովը կլցնենք, վստահ եմ՝մեր բանակը ադրբեջանցիներին գլխաքանակով կկոտորի-կգցի Կասպից ծովը: Թուրքերը չեն կարող միջամտել, բացառված է, չունեն այդ ուժը, որովհետև ռուսական միջուկային զենքի հանդեպ Էրդողանն ինչ էլ խոսի, ՆԱՏՕ-ում ինչ էլ խոսեն, Օբաման ինչ էլ մտածի, նախ ես դրանց չեմ հաշվում մեզ թշնամի, նրանք միշտ գիտեն, որ միջուկային զենքով զինված կատաղած արջին կատաղեցնել չի կարելի: Ինչ արեցին՝ սանկցիաներ կիրառեցին, որ Ուկրաինայով բավարարվի: Պարզվում է, որ դրանով նրանք կատաղեցրին արջին և դուրս բերեցին Մերձավոր և Միջին Արևելք. ջախջախվեցին, Ուկրաինան հաշվից դուրս եկավ, Ռուսաստանն այսօր Ղրիմով Սև ծովի դերակատար միակ պետությունն է, քանի որ նաև Սիրիայում է: Ուրեմն մնացած դաշնակիցների, Թուրքիայի նավատորմերն այսօր Սև ծովում պատանդի վիճակում են: Սա ռուսական իրականության հին ռազմավորությունն է, տարբերությունը նորից Հայաստանի պետականության գոյությունն է և Ռուսաստանի համար դաշնակիցների չգոյությունը: Սա իրավիճակի փոփոխություն է, այս ուղղությամբ գիշեր-ցերեկ աշխատել է պետք: Այդ առիթով առաջարկ ունեմ Հայաստանի իշխանություններին՝ և՛ Հանրապետական կուսակցությանը, և՛ բոլոր ընդդիմադիրներին. բարեկամներ, ուժեղացրեք նախագահի ինստիտուտը, ուրիշ ոչ մի ելք մեզ համար գոյություն չունի՝ նախագահի ինստիտուտը պետք է ուժեղացվի: Մնացածը ձեր անձնական հաշիվներն են, որոնք հայ ժողովրդի հաշիվների հետ առանձնապես կապ չունեն:
_ Շնորհակալություն, պրն. Շիրինյան: Հարգելի ունկնդիրներ, մինչ ձեզ հաջողություն մաղթելը հիշեցնենք մեր հաղորդման խորագիրը՝ եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն, և Աստված կլինի քեզ հետ: Եթերում «Cui prodest կամ «Ում է ձեռնտու» հաղորդաշարն էր: Կշարունակենք հետևել նորություններին: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Հաջողություն:



Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan