Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աշխարհում Սոդոմ-Գոմոր է, Հայաստանում՝ բարեփոխումներ. «Cui prodest» կամ ում է ձեռնտու

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Մեր քթի տակ նոր սահմաններ են գծվում, երկրներ են քանդվում, ստեղծվում, մենք ԱՅՈ ու ՈՉ ենք խաղում: Պարոնա՛յք, իջեք լուսնից, երկիր կկորցնենք: Սահմանների ու անվտանգության հարցը թողած՝ մարդու իրավունքներն են կրճատում ու լայնացնում: Պատմական շանս է մեր հողերը վերադարձնելու, ադրբեջանցիների հարցը լուծելու ու դաշնակիցներ ձեռք բերելու համար: Հույսը ռուսի վրա դրած ապրում եք: Չի օգնելու:

Հաղորդման սղագրություն

_Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Cui prodest կամ «Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ողջույն, պրն. Շիրինյան: Այսօր խոսելու ենք բազմաբևեռ աշխարհի մասին. ռուսական ինքնաթիռի կործանումից արդյունքում ձևավորված ռուս-թուրքական նոր հարաբերություններից հետո ի՞նչ կփոխվի աշխարհում, ի՞նչ վերադասավորումներ կլինեն: Վերջին 20 տարիներին, կարծես, ասում էին, որ աշխարհն այլևս միաբևեռ է, այն է՝ Միացյալ Նահանգներ և մնացյալ աշխարհ: Հետո ասում էին, որ գալիս են հաջորդ բևեռները՝ Չինաստան, Հնդկաստան: Այսօր, կարծես, Ռուսաստանն ինչ-որ չափով փորձում է աշխարհում վերականգնել իր դիրքերն:
_ Ուզում եք ասել, որ Ռուսաստանը բոլորի հաշիվներն արմատապես խառնեց: Արևմուտքում փորձագիտական գնահատականները սխալ դուրս եկան, բացի ռեալիստներից՝ Բրզեժինսկուց և Քիսինջերից, որոնք ցանկությունն իրականության հետ այնքան էլ չէին խառնում, ինչը սովոր է անել մեր ժողովուրդը, մանավանդ՝ մեր արևմտամետ վերլուծաբանները: Խառնեց հաշիվները, և դա կապված է պոտենցիալի հետ, այլ՝ ոչ որևէ մեկի ցանկության: Պոտենցիալն ունի տարբեր չափորոշիչներ. առաջին հերթին՝ ռազմատեխնիկական, սա՝ միանշանակ, նաև՝ տնտեսական, գիտական, մշակութային: Այսինքն՝ այդ հաշիվներն անելիս պետք է մտածեին, թե ճի՞շտ են ասում՝ Ռուսաստանը կա, թե չկա: Ես հայ ընթերցողին հետևյալը կասեմ. սովորեք, կարդացեք ձեր ժողովրդի, մտավորականության շրջանակում ստեղծված գրականությունը: Օրինակ՝ եթե Սիմոն Զավարյան կարդացած լինեին, այդ անիմաստ, անհեթեթ ու չհիմնավորված ոգևորությունները չէին լինի, կմնային ավելի իրատեսական հողի վրա: Բայց մեր ժողովրդի մեջ, ինչպես ամեն տեղ, ինչ-որ ոգևորություն կա, թե դրսում ինչ-որ հանճարներ են նստած, տեղում տգետներ են, և խնդիր է դառնում այդ հանճարների ասածը տեղափոխել սեփական շուկա. ինքնին սխալ տեսակետ է: Ինչո՞ւ ենք մեր հաղորդումն անվանել «Ում է ձեռնտու». դա մեզ ձեռնտո՞ւ է, թե՝ ոչ, մնացածը երկրորդական հարց է: Այդ համատեքստում այսպես է. խոշոր պետությունների համար այսպիսի մի բան կա՝ Ռուսաստանը (գովքը չեմ անում)՝ որպես իմպերիական անցյալ ունեցող խոշոր տերություն, որը 200-300 տարի համաշխարհային քաղաքականության մեջ գլխավոր դերակատարներից է, չի կարող վիրավորված մնալ. հայ ժողովուրդը կարող է ապրել այնպես, որ տրորեն-տրորեն, էլի շարունակի իր կյանքն այնպես, ինչպես եղել է: Ընդ որում, հայ ժողովուրդը ևս նախկինում այդպիսին չի եղել: Առհասարակ, իմպերիական գիտակցության հետ առնչված ժողովուրդը վիրավորվելու շատ մեծ հատկանիշ ունի, տվյալ պարագայում խոսքը Ռուսաստանի մասին է: Ուրեմն, փորձեցին, և այդ պոտենցիալը շարժվեց Ռուսական հարթության վրա, որովհետև դա արևմտյան չափորոշիչ չի ընդունում, կիրառել հնարավոր չէ: Օրինակ, եթե մեր մեծահարուստի համար շատ կարևոր է, որ ինքը ծոռի ծոռան համար էլ փող կուտակած լինի, որ, թող ներվի ինձ, օրը 4 կգ խոզի միս անպայման ուտեն, ռուս համապատասխան քաղաքացու համար կարևորը, Ռուսաստանի՝ աշխարհի իմաստով տեր լինելն է: Այդ իմաստով ռուս ժողովուրդը ասկետ է, և ովքեր Ռուսաստանում են ապրում, ասկետ են, պահանջմունքների բավարարման չափ ունեն, բայց պետական ժողովուրդ է պետության համար: Քանի որ դա այդպես է, կա պետականության ավանդույթ, որը մենք էլ ունենք, բայց մոռացել ենք, մեզ համառորեն փորձում են ներսից մոռացնել տալ այդ ավանդույթը, գիշեր-ցերեկ դրսից աշխատում են, որ մենք չհիշենք մեր փառահեղ անցյալը, բացի Ժիրինովսկուց, որը մի երկու օր առաջ ուղղակի ցնցեց հայ պատմագիտական, քաղաքագիտական միտքը, երբ ասաց, որ Հայաստանը 1920թ. լավ էլ լուծել էր թուրքերի հարցը, լավ էլ պետություն էր դառել, բայց դավաճանեցին հայ բոլշևիկները: Այստեղ դեռ մտածում են՝ ասեն, թե՝ չէ: Ասելու համար նախ պիտի հասկանան՝ այդպե՞ս է, թե՝ ոչ: Այսինքն, այդ ժողովրդի, մասնավորապես՝ նրա էլիտայի մոտ կա իմպերիական գիտակցություն: Տարածվում են լուրերը, թե՝ Պուտինն այսքան ունեցվածքի տեր է, ասենք՝ միլիարդավոր: Ես որքան տեսել եմ իր հոգեբանական նկարագիրը էկրանին, ինձ համար միանշանակ է, որ նրան ոչ միլիարդ է պետք, ոչ՝ ծոռան ծոռի համար ունեցվածք, ոչ էլ՝ իր ժողովրդին «գցել». դրանք իրեն ընդհանրապես պետք չեն: Նա ուզում է Ռուսաստան՝ առաջնակարգ պետություն, որին անտեսել չի լինում: Եվ այս մտածումները, դրանց գումարած նյութական ռեսուրսները՝ նավթ, նախկինում՝ անտառանյութ, հացահատիկ, գազ, վաղը կլինի գունավոր մետաղներ, որովհետև տարածք ունի. ռուսների մոտ այդ գիտակցությունը չկա՝այս տարածքում ռուս չի ապրում, այդ տարածքն ինչ ենք անում, թող լինի և մնա, իր ռեսուրսը: Այս բոլորը բերեցին, կրկնեցին նախկին այն վիճակը, որ թոթափել է իրեն, արջը, ինչպես ասում են, անտառից դուրս է եկել և տեսնում է, որ ինքը կարող է հարց լուծել: Նրանք 2-3 անգամ է՝ ցնցվում են. 1-ին համաշխարհային պատերազմը, իրենց ջախջախումը թուրքական նեղուցների փակումն էր՝ Դարդանել, Բոսֆոր. փակեցին նեղուցները՝ Ռուսաստանը փակուղի մտավ, նաև Լենինի գլխավորությամբ այն բացիլը, որ ներս թողեցին Ռուսաստան և որը կործանեց նախկին Ռուսաստանը և Հայաստանի Հանրապետությունը. մեկը՝ ռուս բոլշևիկները, որ ազգությամբ հիմնականում ռուս չեն, իսկ մեր բոլշևիկներն ազգությամբ հայ են: Կան գնահատականներ. ֆրանսիացի տնտեսագետներից մեկը 1914թ. գրված գրքում, որը տնտեսագիտական լրջագույն հետազոտություն է, ապացուցում է, որ եթե Ռուսաստանը պահպանի զարգացման տեմպերը, 20-րդ դարի կեսերին համաշխարհային պետությունների շարքում կլինի առաջին կամ երկրորդ խոշոր տնտեսական տերությունը: Եվ ահա բոլշևիզմը քայքայեց, ջարդեց զարգացման միտումը: Հետո Չերչիլը գլուխները շոյելու համար ասեց, թե Ստալինը Ռուսաստանը արորով ստացավ, տրակտորներով թողեց, բայց իրենք քայքայեցին այդ երկիրը: Հիմա վիճակը կրկնվում է: Հիմա համաշխարհային քաղաքականությունը իրականացվում է մի քանի խոշոր տերությունների միջոցով. առաջինը, անշուշտ, Միացյալ Նահանգներն է. նրա մասին բամբասանքները մենք պետք է չընդունենք որպես իրականություն, նա պոտենցիալով մնում է առաջին կարգի հզոր տերություն, առանց որի շատ հարցեր չէր լուծվի: Նրա կողքին շարվեցին նաև այլ պետություններ՝ տնտեսական և այլ պոտենցիալներով. անշուշտ, դա Չինաստանն է, որը զգուշորեն շարժվում է, հետո գալիս են մնացածները՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն: Բայց որպես խոշոր ռազմականացված պետություն, էլիտա, որը նացիոնալիստ է և մինչև վերջ նվիրված է ոչ թե դոլարին, եվրոյին, այլ ռուսական պետականության ավանդույթին, այսօր իշխանություն է և դերակատարներ են: Նույնիսկ Ճապոնիան այստեղ կարող է քաշվել՝ դերակատար է, թե ոչ, որովհետև տնտեսապես կա, ռազմականապես այն չէ: Հիմա այս մարդը եկել է, ուզենք-չուզենք՝ գծել է իր սահմանները, և ակնհայտ է, որ հրթիռներով է գծվել, հասնում է մինչև Տարտուս և Սիրիա, Բաղդադ է հասնում, որովհետև արդեն խոսակցություն կա Իրաք-Ռուսաստան փոխհարաբերությունների մասին, նույնիսկ Իրաքն ամերիկացիների հետ վեճի մեջ է մտել: Սա կարող եք համարել մեզ բարեկամ երկրների գծած մի շրջանակ, որտեղ մենք ենք հիմա:
_ Պրն. Շիրինյան, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը, կարծես, շատ գործեր ունի անելու՝ Իրանի հետ կապված. արևմուտքը սանկցիաները թուլացրեց, Իրանը մեր դաշնակիցն է, ռուսները կարծես համոզվեցին, որ պետք չէ զինել Ադրբեջանին, հնարավորություն կա նաև Թուքիայի հետ սահմանն ամրացնելու, բայց որքանո՞վ ենք մենք օգտվում այդ ամենից, Հայաստանը, կարծես, անընդհատ սպասում է ինչ-որ հրահանգների: Ստեղծված իրավիճակում մեր արտաքին քաղաքականության հետ կապված որևէ հայտարարություն մեր ԱԳՆ-ից չեղավ: Անհասկանալի է: Շատերը կարծում են, որ Հայաստանում սպասում են հրամանի՝ ինչ կասեն դրսից, դա էլ կանենք: Ինչո՞ւ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք օգտագործում ի շահ մեզ:
_ Ձեր հարցը ես կվերաձևակերպեմ հետևյալ կերպ. այդ պասիվությունը նկատվում է, որովհետև մերոնք զբաղված են Սահմանադրության, ռեժիմի փոփոխությունով, այսինքն՝ Հայաստանում առաջացել է մի վիճակ, որ կարծես թե իրականության զգացողությունը կորել է: Այս աշխարհաքաղաքական իրադարձությունները լինում են շատ դաժան, անդառնալի, և այստեղ փոքր տերություններ շատ չեն երևում, որովհետև պլանավորողները, ասենք, Վաշինգտոնում, Կրեմլում, Բրյուսելում, Պեկինում կարկինով են աշխատում, կարկինով և միլիոնների վրա: Հիմա երևի տիեզերքից նայում են Հայաստանին ու զարմանում, թե այս մարդին ինչով են զբաղված այս Սոդոմ-Գոմորում:: Մեր էլիտայի մեջ ենթադրաբար ձևավորվել է այն գիտակցությունը, որ ռուսները կօգնեն: Ռուսները չեն օգնի: Այդ էլիտան եթե այդպես է մտածում (ես չեմ ասում բոլորը, բայց՝ նկատելի է), ուրեմն նախապատրաստում են սեփական պետության և հայրենիքի հերթական աղետը: Հիմա ի՞նչ է պետք. երկու քաղաքագիտական տերմին եմ օգտագործում՝ Հայաստանին պետք է «կոնսոլիդացվել» և «մոբիլիզացվել», պետականության կառույցը պետք է բերել կատարելության վիճակի, իսկ այսպիսի բազմաքանակ չինովնիկներով փոքր, քչաքանակ պետությունը չի կարող մոբիլիզացիոն մեծ արդյունք ունենալ կամ լավ կոնսոլիդացվել: Ուրեմն, որպեսզի կարողանանք, առաջինը՝ խուսափել վնասից. ես վատ վիճակ չեմ կանխատեսում առաջիկայի համար, բայց չի նշանակում, որ եթե վատ չի լինելու, ուրեմն ամեն ինչ շատ լավ է: Պետք է օգտվել ստեղծված վիճակից: Իսկ դրանից կարող է օգտվել ոչ միայն ժողովուրդը. ժողովուրդն իր համար ընտանիք է պահում, տուն է ստեղծում, ամուսնացնում է, բաժանվում է, իր կյանքով ապրում է, այս վիճակից շահում կամ տանուլ է տալիս էլիտան, որը ոչ միայն վերախավ է, վերևում է, այլ նաև ընտրախավ է, որը «ընտիրն» է: Հայոց լեզվում էլիտայի վերաբերյալ այս քաղաքագիտական երանգները կան, որովհետև միանշանակ չի թարգմանվում ընտրախավ, որը ընտիր մասն է, ոչ թե վերնախավ՝ բարձրացել է մարդը, փողկապը վզին, հոլանդացու տեսքով նստում, թուրքի գործ է անում պետության դեմ, որովհետև տվյալ անձի շուրջ անընդհատ պտտվում է այն խոսակցությունը, որ նա կոռուպցիոներ է: Բայց լավ է, էլի, ինքն էլ հայրենասեր է, պետություն է պահում, բայց մենք գիտենք, թե այդ պետությունն ինչպես է պահվում, այսինքն՝ զգում ենք մեր մաշկի վրա: Այստեղ մենք ունենք էլիտայի վերադասավորման, վերակազմակերպման խնդիր: Քանի որ այս պրոցեսը հասցրել են այս եզրագծին, թող ավարտվի, հանգստանան, տեղերը բաժանեն, որովհետև ինչ էլ խոսեն, իշխանության մեջ տեղ ունենալու խնդիր է, որից հետո թող տնտեսությունը բաժանեն իշխանությունից, որպեսզի բոլորը չմղվեն դեպի իշխանություն, որ լինեն նախարար, որ ռեսուրսը մսխեն: Այդպես է եվրոպական պետություններում, նաև՝ Ռուսաստանում. Պուտինը եկավ իշխանության, օլիգարխներին հավաքեց սեղանի շուրջ, ասաց՝ բոլորդ գնում եք տնտոսություն կամ բանտ, վերջացավ: Եվ Ռուսաստանի վերելքն սկսվեց, այդ բոլորը մեր աչքի առաջ էր: Ուրեմն, որպեսզի եղած վիճակից օգտվենք, էլիտայի վերադասավորման խնդիր կա: Ես հիմա մտածում եմ, որ մենք պետք է ոչ թե նորից սիրո երդումներ տանք աշխարհին, որ մենք շատ խաղաղասեր ենք, այլ, ուղիղ ասեմ, մենք արևելյան ճակատում ադրբեջանական հատվածում պետք է անպայման գիշեր-ցերեկ խփենք: Ռուսաստանն ուզի, թե չուզի, հաշվեկշռի փոփոխության մեջ Հայաստանի շահերը պետք է բավարարի կամ ընդառաջ գնա դրանց. ամեն ինչ իրենից կախված չէ, և իր հարցերը պետք է լուծվի: Հայկական կողմը պետք է հստակ դնի Արևելյան Հայաստանի ամբողջականացման հարցը՝ առաջին, Նախիջևանից թուրքական բանակի դուրսբերման հարցը, որը սպառնալիք է նաև ռուսական անվտանգության արտաքին շերտի համար, և մնացած հարցերը, որ լուծվել են. այդ պայմանագիրը դենոնսացիա կանեն, թե չեն անի, ապագայի հարց է, բայց սրանք հստակ պիտի դրվի: Երկրորդ, արևելյան ճակատը ամենաբնական ռեսուրսներով տեղերում պետք է այնքան պնդացնի իր դիրքերը, որ Ադրբեջանը հայկական կողմից միշտ սպառնալիք զգա: Սրան ավելացնեմ մի բան. Արցախի իշխանություններն աշխարհին ոչ թե պիտի բացատրեն, թե թող գան Սարսանգի ջրամբարից իրենք էլ օգտվեն, ջուր տանեն, այլ ես կրկնում եմ՝ ոչ մի կաթիլ ջուր չեք ստանալու. եթե ստացաք, դա պիտի լինի բացառապես միայն օճառաջուր, մնացածը՝ ջուր՝ մի կաթիլը մի տոննա նավթի, բենզինի փոխարեն, ջուր՝ տարածքի կարգավորման և հայրենիքը վերադարձնելու և մեծ ջուր՝ խաղաղության պայմանագրի համար: Հակառակ դեպքում ոչ մի կաթիլ ջուր էլ չի տրվելու, չպիտի տրվի: Եվ թող անընդհատ աշխարհին սիրո բացատրություններ չանեն, գուցե ինչ-որ մեկին դա պետք է, բայց ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում եթե նույնիսկ առայժմ դա հնարավոր չէ, տեսանելի չէ, մեր բարեկամ, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը միանշանակ կարիք ունի կայուն, կազմակերպված հայկական պետականության, որպեսզի իր թիկունքը Սիրիայից հետո ապահով լինի: Մենք հստակ ասում ենք՝ պրն. ժիրինովսկիներ, չգիտեմ ովքեր եք՝ իմպերիական կամ ոչ իմպերիական ցավով կամ Ռուսաստանի վերածնունդով տառապողներ, այս անգամ պարտավոր եք բավարարել հայկական կողմի բոլոր օրինական պահանջները և աղբանոց շպրտել Լենին, Ստալին բանդայի հիշողությունները, իսկ հայ ժողովրդին օգնել, որպեսզի սրանք մտածողության, գործողության մեջ ձերբազատվեն ազգությամբ հայ բոլշևիկների ժառանգությունից: Եվ մենք կունենանք իրական երկու դաշնակից՝ Ռուսաստան-Հայաստան: Բայց դրան արդեն գումարվել է Սիրիան՝ որպես դաշնակից. ես նկատի ունեմ Ասադի ռեժիմը: Ես վստահ եմ, որ ապագայում դրան կգումարվի Հունաստանը. Ռուսաստանն ակտիվ աշխատում է Հունաստանի և Կիպրոսի հետ: Հունաստանը պրոբլեմ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար, բայց այստեղ շատ վախենալ պետք չէ. ՆԱՏՕ-ն պարտավոր է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 5-րդ կետի համաձայն օգնության հասնել Թուրքիային: Բայց եթե կոնֆլիկտը Թուրքիայի և Ռուսաստանի միջև է, ի՞նչ է անելու՝ 2.5-ով մեկին է հասնելու, 2.5-ով՝ մեկի՞ն: Ես ենթադրում եմ, որ ռուսներն աշխատում են, եթե չեն աշխատում, ռուսական կողմին առաջարկում եմ ընդունել լենինյան բանդայի հանցանքը Հունաստանի հանդեպ, որ եղել է Վենիզելոսի ժամանակ (այսօր տեսնում ենք, թե թուրքերն ինչպես են նեղուցներում նորից պրոբլեմ առաջացնում), հույների հետ գնալ հստակ հարաբերութունների, և մենք կունենանք այն հակաթուրք բլոկը, որի մասին ռուսները խուսափում են խոսելուց, բայց որից արդեն «մրսում են»: Եվ մենք կունենանք հաջողություններ: Այստեղ արդեն պետք է Ձեր ասած ԱԳՆ-ի, Ազգային անվտանգության խորհրդի աշխատանք, ԱԳՆ չինովնիկների հայկական տեսակետի իմացությունը, Հայաստանի պատմության արժևորումը, նաև պետք է վերջնականապես թաղել հին բոլշևիկյան «հայ» կոչված այդ տականքների հուշը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, ինչը Ժիրինովսկին և Սոլովյովը հայերի փոխարեն հաջողությամբ անում են. հայ մտավորականները պիտի անեին, բայց նրանք առանձնապես հետաքրքրված չեն այն հարցերով, որոնք իրենց երկրի կենսական ապահովման միջոցներն են:
_ Շնորհակալություն, պրն. Շիրինյան: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ՝ լսում էիք «Cui prodest կամ «Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Հաջողություն:


Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan