Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զինվորը՝ բարձրագույն արժեք. «Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ուշքի՛ եկեք, այդ զինվորն է բարեգործություն անում, որ իր կյանքով, իր առողջության գնով պաշտպանում է ձեզ, թույլ է տալիս, որ ձեր բիզնեսն այստեղ ծաղկի և բարգավաճի: Ի՞նչ բարեգործություն՝ բոլորիս պարտքն է օգնել վիրավոր զինվորներին թե՛ պետական, թե՛ հասարակական մակարդակում: Զոհվելու պատրաստ զինվորը պիտի իմանա, որ մենք տեր ենք իր ընտանիքին: Վիրավորին խնամելու ենք, այցելելու ենք, տեր ենք լինելու:

Հաղորդման սղագրություն

Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ և «Լրատվական ռադիոյի» հաղորդումները դիտողներ: Եթերում է «Հետախույզի օրագիրը», ես Վովա Վարդանովն եմ:
Տարբեր բաներ են տեղի ունենում թե Մերձավոր Արևելքում, թե Հայաստանում՝ հայ-թուրքական շփման հատվածներում: Համառոտ ասեմ Սիրիայի վերաբերյալ. Ռուսաստանն իր բազաները շատացնում է՝ խոսքն արդեն երրորդ ավիաբազայի մասին է: Մոտ 20 իրանական ինքնաթիռ է օգտվելու այդ ռազմաբազաներից մեկից. եթե չեմ սխալվում, դեռ երեկ արդեն վայրէջք են կատարել: Կարճ ասած՝ արդեն դժվարանում է ջիհադիստների կամ այդ «Իբլիսական պետության» հետևորդների վիճակը: Թուրքերի և ռուսների միջև պատերազմ լինելու է, թե ոչ՝ չգիտեմ. կարծես թե լարվածությունը շարունակվում է, բայց ռազմական բախումներ չեն սպասվում: Եվ հուսանք՝ ռուսներին ծառայող մեր տաքարյուն հայրենակիցները չեն ցանկանա, ռուսներից առաջ ընկնելով, հարձակվել Թուրքիայի Հանրապետության վրա:
Թուրք-ղարաբաղյան հատվածում թուրքերի կողմից օգտագործվել է տանկ՝ 5 կամ 7 արկ է բաց թողնվել մեր դիրքապահների ուղղությամբ. ունենք մեկ զոհ: Միևնույն ժամանակ հետաքրքիր տենդենց է նկատվում՝ այն, ինչ որ վաղուց՝ երևի արդեն 15 տարի, չկար, նորից սկսվում է. գնալով աճում են զենքերի տրամաչափերը, որոնցով կրակում ենք թե մենք, թե նրանք, զոհերը, բնականաբար, շատանում են, եթե առաջ զոհերի թիվը կարող էր լինել տարեկան 10-15, հիմա մի քիչ շատացել է: Որ թուրքերի մոտ դա մի քանի անգամ ավելի շատ է, ինձ չի ուրախացնում և չի ոգևորում. նրանց զոհերն ինձ հետաքրքիր չեն:
Նախորդ հաղորդման ընթացքում ես շեշտել էի զինվորների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ մեր վերաբերմունքի կարևորությունը: Ես ուզում եմ դա կրկնել. ես նկատի ունեմ, որ դեռ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում զինվորի և իր ընտանիքի նկատմամբ՝ զինվորի, որը պահում է հայկական դիրքերը, զինվորի, որը թույլ չի տալիս, որ արնախումը հասնի մեզ:
Մի կարևոր բան եմ ուզում շեշտել՝ ի՞նչ է կատարվում թուրքական բանակում (խոսքս մերձկասպյան թուրքերի մասին է). նրանք օրենք ունեն, ինչպես մենք՝ զինվորը պետք է ծառայի իր բնակավայրից 100-150 կմ հեռու, որպեսզի ադմինիստրատիվ և կարգապահական խախտումներ քիչ տեղի ունենան. նմանատիպ բան ունեն թուրքերը: Հետաքրքիր բան է ստացվում՝ գալիս են հայ-թուրքական շփման հատվածը թե ՀՀ, թե ԼՂՀ շփման հատվածները պահում են ավարները, լեզգինները, և այդ 200 կմ-ից Ղարաբաղին ավելի մոտիկ գտնվող թալիշները: Հիմնականում հարվածները ստանում են այդ ազգերը: Թուրքը միանգամից մի քանի նապաստակ է խփում. առաջինը՝ նա կոնսոլիդացնում է իր ժողովրդին, որը միավորվում է փոքրաթիվ զոհերի դեպքում, երբ զոհերի թիվը այնքան մեծ չէ, որ համազգային սգի և ողբերգության վերածվի, ինչպես Կասպից ծովում մոտ 30 հոգի նավթ արդյունահանող թուրք աշխատողներ զոհվեցին, և սգո օր հայտարարվեց. այդ թիվը բանակի դեպքում էլ, բնականաբար, ողբերգություն կլինի նրանց համար: Երբ որ 1 կամ 2 զոհ է գրանցվում, դա ավելի շուտ միավորում է մարդկանց: Բայց զոհվում են հիմնականում փոքր ազգերը՝ ազգային փոքրամասնությունները կամ ավելի շուտ ավտոխտոնները, որոնց թուրքերը դարձրել են ազգային փոքրամասնություններ: Մենք ի՞նչ անենք. ավարները, լեզգինները մեր վաղեմի հարևաններն են: Երբ որ Հայկական աշխարհի սահմանը Քռի ափով էր գնում, մյուս կողմում՝ Ղարաբաղի հյուսիսում, ապրում էին ավարներ, հյուսիս-արևելքում՝ լեզգիններ և Ղարաբաղից արևելքում պարսկալեզու թալիշներն էին ապրում: Ի՞նչ անենք. մեր հարևանների վրա չկրակե՞նք. իհարկե, պիտի կրակենք: Ցանկացած ասկյար, որը համազգեստով, զենքը ձեռքին հայտնվում է Հայաստանի սահմանի վրա, հայ զինվորի կողմից խփվելու պոտենցիալ հնարավորություն է ստանում: Եվ հայ զինվորի ուսերին է դրված այդ սուրբ գործը՝ խփել ցանկացած ասկյարի՝ անկախ իր ազգային պատկանելիությունից: Ի դեպ, այնտեղ տարբեր ազգություններ կան՝ նաև ռուսներ կան, ուկրաինացիներ կան, որոնք ԱՀ քաղաքացիներ են, և մերձկասպյան թուրքերի բանակում ծառայության են անցնում ու հայտնվում են սահմանում. ցանկացածին խփել է պետք:
Եվ այդ խփողներին, ովքեր թույլ չեն տալիս, որ թուրքական բանակն առաջխաղացում ունենա և վտանգի մեզ, վտանգի մեր երկու հանրապետությունները, ավելի ճիշտ՝ հայկական երկու տարածքները, որոնք մի ամբողջություն են կազմում, այդ զինվորին մենք բավարար չափով չենք հարգում և չենք սիրում: Զինվորի համար, որը վիրավորվել էր, շատ մեծ դժվարությամբ կենսական կարևորության մի խնդիր էր լուծվում՝ հաշմված զինվորի համար մի կերպ սանհանգույցի հարց լուծվեց՝ բազմաթիվ դռներ ծեծելով: Իսկ որոշ տներում ասում էին՝ մենք բարեգործություն չենք անում. ի՞նչ բարեգործության մասին է խոսքը, ուշքի եկեք, այդ զինվորն է ձեզ բարեգործություն արել, որ իր կյանքով, իր առողջության գնով պաշտպանել է և թույլ է տվել, որ ձեր բիզնեսն այստեղ ծաղկի և բարգավաճի: Ի՞նչ բարեգործություն՝ բոլորիս պարտքն է օգնել նման զինվորներին, նման նախկին զինվորներին օգնել: Իսկ զինվորը, որն այս պահին ծառայում է, ոչ պակաս պաշտպանության կարիք ունի, ինչքան որ մենք ունենք զինվորների կարիքը, որ զինվորը պահպանի մեր սահմանները, մեր անդորրը: Նրանք էլ պաշտպանության կարիք ունեն այն առումով, որ իրենց ընտանիքն իրենց կողքին չէ, և մտածում են՝ ո՞վ է իմ ընտանիքին տիրություն անում: Հասարակությունը պիտի տիրություն անի: Շատ լուրջ կարծիք կա, որ Կարսի ամրոցը հանձնվեց այն պատճառով, որ զինվորները թողնում էին դիրքերը և գնում էին իրենց ընտանիքը պահելու, որովհետև հասարակությունը նրանց ընտանիքը չէր պահում: Նման հիմար իրավիճակներում, ինչը, վերջիվերջո, բերում է ազգային ողբերգության, չհայտնվելու համար մենք պետք է ցանկացած զինվորի աջակցենք: Ավագ սերունդը կհիշի՝ Արկադի Գայդարը մի պատմվածք ուներ՝ կոչվում էր «Թեմուրը և իր թիմը». ի՞նչ էր կատարվում այնտեղ՝ ցանկացած զինծառայողի ընտանիքի, նրանք, որ երեխաներ էին՝ պատանիներ, հովանավորում էին, տնտեսական հարցերում էին օգնում, և դա անում էին գաղտնի, որ հանկարծ տվյալ ընտանիքի անդամները չիմանային, որ իրենց օգնել են: Դա բարեգործություն չէ, ցանկացածիս պարտքն է օգնել, ինչպես Թեմուրն իր ընկերների հետ էր անում՝ 30-ական թթ. կարմիր բանակի զինծառայողների ընտանիքին էր օգնում: Եվ ցանկացածիս պարտքն է այս պահին հայ զինվորի ընտանիքին պահպանել սթրեսներից, օգնել նրանց ամեն կերպ, իսկ եթե զինվորը հատկապես վիրավորված է վերադառնում, ինչից լուրջ հաշմանդամության հարցեր կարող են ծագել, նման զինվորը ոչ միայն պետք է մեր խնամքի կենտրոնում հայտնվի, այլև՝ մեր ուշադրության: Մենք նման մարդկանց պիտի անընդհատ ձեռքերի վրա բարձրացրած պահենք. միայն դա թույլ կտա, որ մեր երիտասարդները չխուսափեն բանակից, որովհետև կտեսնեն, թե ինչ մեծ պատիվ է բերում մարդուն, երբ ինքը տուժում է հանուն երկրի և ազգի: Նման բանը կարող է բերել նրան, որ ցանկացած մարդ կերազի բանակում ծառայել:
Ես երևի պատմել եմ, որ օգոստոսին ամեն գնով փորձում էինք մի զինվորի հետ ուղարկել: Առաջին դեպքն էր իմ անձնական փորձի բավականին երկար տարիների ընթացքում, որ լուրջ առողջական խնդիրներներ ուներ՝ երիկամի հետ կապված և ցանկանում էր ծառայել բանակում: Հիմնականում այլ հարցերով էին դիմում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ լավ կլինի, եթե ցանկացած երիտասարդ երազի ծառայել բանակում. դա միայն այն դեպքում է հնարավոր, երբ ինքն իմանա, որ քանի դեռ ինքը բանակում ծառայում է, իր ընտանիքը հարգանք և պատիվ է ստանում իր հարևաններից, շրջապատից, պետության, պաշտոնյաների կողմից:
Ամսի 8-ին ականանետային կրակից նաև իմ ընկերոջ՝ Սամվելի որդին է թեթև վիրավորվել, ում ծառայության ժամկետը լրանում էր ամսի 9-ին: Փառք Աստծո, այդ դիրքում զոհեր չկան, միայն թեթև վիրավորներ են, և նորից փառք Աստծո, որ թեթև են վիրավորված:
Ասկյարների այդ համախմբման նման ագրեսիվ քայլերի դեմ ի՞նչ կարելի է անել, ի՞նչ կարելի է դրա դեմ դնել. զինվորներին կրակում ես՝ շահում է թուրքը, ասկյարին կրակում ես՝ շահում է թուրքը, որովհետև ասկյարը սպանվում է, և պարզվում է, որ դա ավար է, լեզգին է կամ թալիշ է: Այդ ազգի ներկայացուցիչների մոտ հակահայկական տրամադրություններ են բարձրանում: Մի մարդ, որը հետագայում կարող է թուրքին ասել սա իմ երկիրն է, մահանում է: Երևի պետք է ազդել բնակավայրերի վրա: Եթե ուշադրություն դարձնեք, թուրքական կողմում սահմանամերձ ոչ մի այլազգի բնակավայր չկա՝ բոլորը թուրքական բնակավայրեր են՝ հայ-վրացական սահմանից սկսած՝ մինչև հայ-պարսկական սահմանը: Ազդել ասելով՝ ես նկատի չունեմ՝ կրակել խաղաղ բնակչության վրա և մասայական կորուստներ պատճառել, ոչ: Ազդելու տարբեր ձևեր կան. օրինակ՝ մի շատ հասարակ ձև ասեմ: Համոզված եմ, որ նման բանը կընդունեն որպես մի քիչ անհեթեթ. հիմա կհասկանաք՝ ինչի մասին է խոսքը: Աստված չանի, բայց մի զինվոր ևս խփվեց այսինչ դիրքից. այդ դիրքի կողքի բնակավայրի վրա, ռադիոխլացուցիչները միացնելով, հեռուստատեսությանն ամեն ձևով խոչընդոտելով, եթեր ես ուղարում նյութ այն մասին, որ նրանց դիրքի կողմից կրակոցի արդյունքում սպանվել է հայ զինվոր, և դրա պատճառով խնդրում ենք այդ գյուղի բոլոր բնակիչներին լքել իրենց գյուղը, որովհետև մեր կողմից պատասխան ակցիայի դեպքում խաղաղ բնակչության զոհերի համար մենք պատասխանատվություն չենք կրում. հասարակ մի ձև: Եթե 1-2 անգամ այսպես անենք, բացի այդ մի հատ կտուր փլվի, մի անասուն սատկի կամ անասունի մի հոտ ականանետային կրակի տակ ընկնի, դա կստիպի, որ թուրքերը հեռանան այդտեղից: Եթե անգամ չհեռանան, կստիպի զինվորական հրամանատարությանը, որ իրենք բախվեն խաղաղ բնակչության հետ: Ընդամենը աշխատել է պետք, և աշխատել այդ ձևով՝ խաղաղ բնակչության վրա ազդելով. խփեցի՞ն այս դիրքին՝ դիրքը պիտի ոչնչացվի, ոչնչացվի, և, եթե հնարավոր է, գրավվի, որովհետև հողային անգամ մեկմետրանոց կորուստը թուրքի համար կատաստրոֆիկ է: Երևի նկատել եք՝ Նախիջևանում մեր ցանկացած դատարկ դիրք վերցնելիս մի քանի կմ վերցվում էր մեր վերահսկողության տակ, և ի՞նչ էր ստացվում՝ մի ահավոր խուճապ էր առաջանում, որովհետև թուրքի համար դա սարսափելի է՝ նա արդեն 20 տարի է գոռում է, որ 20 տոկոս հող են կորցրել: Եվ այդ գոռալը բերել է այն բանին, որ նրանք շատ ցավագին են ընդունում հողի կորուստը: Խաղաղ բնակչության և հողի կորուստ, և, բնականաբար, ասկյարների ոչնչացում, որոնք անձամբ պատասխանատու են դրա համար. դա կբերի գոնե այդ հատվածում խաղաղության, ես դրանում համոզված եմ: Դրա փորձն արդեն ունեցել ենք: Էլ չեմ ասում, որ անընդհատ աշխատել է պետք ոչ միայն թալիշների, լեզգինների, ավարների հետ, այլև թուրքական ցեղապետերի հետ: Հիշենք, որ երկու ցեղ պատրաստ էր ապստամբել Բաքվի դեմ՝ 1990 և 1993 թթ.: Մեկի դեմը «մենք» առանք՝ ինչ-որ մեկին դրդելով, երբ ՀԱԲը հարվածեց այրում ցեղերին այն դեպքում, որ այրում ցեղը պատրաստ էր մեզ հետ համագործակցել և ապստամբություն բարձրացնել: Մյուսի դեմն առան թուրքերը, երբ նրանց հատուկ նշանակության խմբերից մեկը Կապանին հարակից որոշակի տարածքում վերացրեց այն մարդկանց, որոնք մեզ հետ բանակցությունների մեջ էին և պատրաստ էին այդ տարածքները հանձնել Հայաստանի ԶՈՒ-ին՝ իրենց ցեղի համար այդտեղ պահպանելով ինքնավարությունը: Կարճ ասած՝ ճնշում խաղաղ բնակչության վրա և միաժամանակ նրանց հետ աշխատանք. այդ ցեղերի հետ աշխատանք՝ այդ ցեղերը տարբեր են՝ թուրքը միատարր ազգ չէ, համենայն դեպս՝ մերձկասպյան թուրքը: Նրանցից ցանկացած մարդ, որը չի կարողանում ասել՝ ինքը որ ցեղից է՝ ահմեդլուից է, թե տարեկեմենից է, թուրք չէ՝ ռենեգատ է, այսինքն՝ недочеловек՝ կիսով չափ թուրք, կիսով չափ մարդ, թերարժեքության բարդույթով: Նման մարդկանց վրա այլ կերպ կարելի է ազդել: Կարճ ասած՝ մեր ՊՆ-ի ԱԱԾ-ի համար այնքան ճակատ կա աշխատելու, որ ասելու չէ: Հուսանք, որ նրանք աշխատում են՝ մաքսիմալն անելով. այդ դեպքում օգնենք նրանց, որ նրանք մաքսիմալի շեմը բարձրանա:
Թերևս, այսքանով՝ վերջ: Բարով մնաք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan