Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են.լուսանկարներ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են.լուսանկարներ

Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում 2013 թվականին հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբին հաջողվել է բացել վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող բնակարան, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ և այրվող տանիքը փլվել էր՝ իր տակ թողնելով ամբողջ սենյակը: Պեղման ընթացքում ի հայտ են եկել 5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում (in situ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: Կարասներից մեկի 156, մյուսի՝ 130 բեկորները հավաքելու համար ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչից մի քանի ամսվա քրտնաջան ու համբերատար աշխատանք է պահանջվել:Նման կարասեր հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի և Ծիծեռնակաբերդի երկաթեդարյան հնավայրի պեղումներից:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan