Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրին համալրվում է տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերով

Գյումրին համալրվում է տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրին համալրվում է տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերով

2015 թվականի ընթացքում 1400 գործող մասնագետներ, ուսանողներ,  շրջանավարտներ և դպրոցականներ վերապատրաստվել են և իրենց համակարգչային ու մասնագիտական կարողություններն են զարգացրել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ելնելով Գյումրիում և տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացման համար շուկան որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունից` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են թվով 70 մասնագիտական դասընթացներ։

 Նախորդ տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվել է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը՝ Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների և երիտասարդների համար, որի նպատակն էր ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: Մասնակիցների թվում են 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։  

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan