Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լոմատուրցխ. «Երկիր Զաբախա»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

-         Մելս ջան դու գիտես, թե ես ինչ լավ գործ եմ արել. մեր գյուղից (Ջավախքի Կաջո գյուղից) 37 ընտանիք տեղափոխել եմ Ռուսաստան…Հիմա էնտեղ մենք մեր գյուղն ունենք, մեր տունն ունենք…

-         Վահագ ջան, դու ոչ թե լավ բան ես արել, այլ՝ վատ, շատ վատ բան: Դու 37 ընտանիքի զրկել ես հայոց լեզվից, Ջիվանու և Հավասու երգերից, Հայրենիքից…

Հաջորդ առավոտյան.

-         Մելս ջան, երեկ դու ճիշտ էիր. գիշերն էդ մասին երկար մտածեցի, իսկ երազումս հայրս էր եկել, ինձ պատին էր դեմ տվել, ասում էր՝ դավաճան, էս ինչ արեցիր մեր շեն գյուղի գլխին, կարևորը քո երկու հարկանի տունը, մեքենան ու մի քանի կոպե՞կն էր: Գնացիր, անտեր թողիր մեր գերեզմանները, մեր Հայրենիքը…

Մենք հիշելու ու մտածելու բան շատ ունենք, և Ջավախքը մեզ կանչելու և պատմելու շատ բան ունի: Վերջապես ջավախքցին պիտի վերադառնա Ջավախք, քանի որ ամեն մի թիզ հող թողնելը մեզ համար ճակատագրական է լինելու: Գյուղն է պահում հայոց ավանդույթները, հայի դիմագիծը: Գյուղը մարդու մեջ սերմանում է աշխատասիրություն, մաքրություն, ազնվություն, հայրենասիրություն: Մեր գյուղում հավաքվում էին Գալուստի տանը և 60 տղամարդ միասին էին հաց կիսում, օդայի սյունից կախված նույն դույլից միևնույն բաժակով ջուր էին խմում, սեր ու միություն կար, ողջ գյուղը եղել է ոնց որ մի տուն: Էնքան դուրեկան էր այդ միջավայրում ապրելը: Իսկ հիմա որ մտնես մեկի տուն՝ 4 հոգի են, 4-ն էլ կարծես հակամարտող բանակներ լինեն:

Ջավախքի Լոմատուրցխ գյուղը շրջանում հայտնի է իր մտավորականներով, ուսուցիչներով ու գիտության տարբեր բնագավառներում բարձր դիրքեր զբաղեցնող իր մասնագետներով: Գյուղում է ծնվել և հասակ առել «Մալաթիա» ջոկատի հիմնադիր – հրամանատար, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի հիմնադիր – ղեկավար Վահան Զատիկյանը: Որպես “ձեռքերը կախ դրությամբ միաժամանակ ծալում դեպի ուսագոտին” վարժության ՀՀ երկակի ռեկորդակիր՝ Հայոց Դյուցազնագրքի Ա (Երևան, 2012) և Բ (Երևան, 2015) գրքերը զարդարում է դարձյալ Լոմատուրցխ գյուղի զավակ (ծ. 1989 թ.), Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հայկական երգի բաժնի շրջանավարտ Սիս Միքայելյանի անունը:   

Հայրենիքը լքելու դառը իրողությունը, մանկության քաղցր հուշերը, ջավախքյան գյուղաշխարհի ողջ փիլիսոփայությունը, Ջավախքի Լոմատուրցխ գյուղի հին ու բարի օրերը, գյուղի նշանավոր մարդիկ, ներկա խնդիրները, գյուղական մտավորականության դերը՝ նախկինում և այսօր. այս խնդիրներն է շոշափում գրահրատարակիչ, հասարակական գործիչ, Լոմատուրցխ գյուղի զավակ Մելս Հարությունյանը:   

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan