Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ասուլիսն անպատրաստ կադրերի է «բեմ» բարձրացնում. Տիգրան Աբրահամյան

Ասուլիսն անպատրաստ կադրերի է «բեմ» բարձրացնում. Տիգրան Աբրահամյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ասուլիսն անպատրաստ կադրերի է «բեմ» բարձրացնում. Տիգրան Աբրահամյան

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բավականին հաճախ զարմանում եմ (կարծում եմ՝ ոչ միայն ես), երբ հեռուստատեսությամբ կամ տարբեր սոցիալական կայքերի միջոցով հետևում եմ մամուլի ակումբներում հյուրնկալված տարաբնույթ քաղաքական գործիչներին, որոնց թեկուզ 2 րոպե ունկնդրելուց հետո մեկընդմիշտ մոռանում ես, թե ինչ թեմայով էր հրավիրված ամուլի ասուլիսը: Մարդկանց 1-2 նախադասություններից համոզվում ես, որ նրանք ոչ միայն անպատրաստ են ներկայանում ասուլիսներին, այլ առհասարակ անպատրաստ են քաղաքականությամբ զբաղվելու ու առհասարակ համեմատաբար հեղինակություն, դիրք ունեցող քաղաքական ուժ ներկայացնելու համար: Ո՞վ է նման մարդկանց ասուլիս «ուղարկում», ի՞նչ է սպասվում այն «գործիչներին», ովքեր ոչ միայն չեն տիրապետում ասուլիսների թեմանրին, այլ հաճախ իրենց պատասխաններով վիրավորում են լրագրողներին:
Հ.Գ. հաճախ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների սերնդափոխության անհրաժեշտության մասին տարբեր հայտարարությունների մասին, սակայն այդ պրոցեսն ինքնանպատակ չի լինում: Ցավոք, շատ դեպքերում այդ գործընթացն ավելի վատ հետևանքների հանգեցնում ու առավել անպատրաստ կադրերի է «բեմ» բարձրացնում:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan