Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Free Critik .Ճղճիմները բարոյապես ճնշում են անապահովներին, իսկ կոմունիստները լռում են

Free Critik .Ճղճիմները բարոյապես ճնշում են անապահովներին, իսկ կոմունիստները լռում են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Free Critik .Ճղճիմները բարոյապես ճնշում են անապահովներին, իսկ կոմունիստները լռում են

Free Critik-ն իր բլոգում գրել է.

«Մեծությունները քննարկում են գաղափարները, ճղճիմները՝ մարդկանց:

Հայաստանում ունենալ աշխատանք դա չի նշանակում, լինել սոցիալապես և բարոյապես ապահոված: Այն աշխատավարձը, որ ստանում են ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ներգրաված լինելով մասնավոր հատվածում թույլ չի տալիս հոգալ մինիմալ պահանջները: Ուստի տրամաբանական չէ, կառավարական, այն մտածելակերպը ըստ, որի, աշխատող մարդու համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նա կայանա: Համոզվելու համար վերցնենք թեկուզ, այն, որ ըստ գործող օրենքի`

«Մարդու իրավունքների պաշտպանը չի քննարկի բողոքը, եթե ` այն ուղղված է, մասնավոր ընկերությունների կամ անձանց գործողությունների դեմ»: Հարգելի ընթերցող կարդալով վերոհիշյալ տողերը գալիս ես այն եզրահանգման, որ մոտ, միլոնից ավել մարդիկ մեր երկրում համաձայն այս դրույթի զրկված են մարդու իրավունքի ինստիտուտի կողմից պաշտպանվելու իրավունքից: Այսօր ապապետականացման կուրս վերցրած Հայաստանում հասարակության մեծամասնությունը ներգրաված է մասնավոր հատվածում և առկա բողոքները' գործատու-աշխատող հարթությունում ծագում են հենց, այս հատվածում:

Իմ հոդվածներում բազմիցս նշել եմ և կցանկանայի նորից հիշեցնել, որ քաղաքականությունը, Հայաստանի նման, առանց ռեսուրսների երկրում ունի յուրահատուկ կեցվածք, նա նման չէ ինդուստրիալ հիմքով պետությունների քաղաքականությանը, այստեղ էմոցիոնալ գործոնները քիչ դեր չեն խաղում:Երկրի անապահով հատվածը բարոյականապես պաշտպանված չէ կառավարության կողմից: Մեր երկրում, այնպես է ստացվել, որ պաշտոնյաների, խոշոր սեփականատերերի մեծ մասը ունենալով իշխանական և դրամական ռեսուրսներ ամեն անգամ անապահովների հետ շփման ժամանակ հասկացնում են, որ անապահովները իրենց խելքի պակասության պատճառով են հասել իրենց, այս անմխիթար վիճակին: Եվ հենց այստեղ իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչ՞ է անում մարդկանց այս հոգեբանական ծանր մղձավանջալի վիճակից դուրս բերելու համար Հայաստանի կոմունիստական գաղափարախոսությունը և նրա անմիջական կրողները ՀԿԿ-ն՝է Ինչու՞ չի համախմբում անապահովներին իր գաղափարախոսության շուրջ, ինչու՞ ոտքի չի հանում անապահովներին ընդդեմ ամենաթողության, համատարած կաշառակերության: Ինչու՞ նույն անապահովները Ռուսաստանում ունեն իրենց շահերի երաշխիքը ի դեմս' ՌԴ-ի կոմունիստական կուսակցության և այսպես բազմաթիվ ինչուներ…:

Ավարտելով ուզում եմ ասել, որ այսօր ՀԿԿ-ն ունի, այնանհրաժեշտ քաղաքական զարգացման նախադրյալները, որպեսզի դառնա իրական արդյունավետ ընդիմություն և անբացատրելի ու աններելի է նրա քաղաքական պասիվությունը:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն»:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan