Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կարեն Ավագյան. Ես կապ չեմ ունեցել փուչիկների ձեռքբերման հետ

Կարեն Ավագյան. Ես կապ չեմ ունեցել փուչիկների ձեռքբերման հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կարեն Ավագյան. Ես կապ չեմ ունեցել փուչիկների ձեռքբերման հետ

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Ներկայացնում ենք գրառումը.
«Փուչիկների գործով» մեղադրվող Ս. Բոզոյանի դատավճռի մասին լուրը հրապարակվելուց հետո կրկին իմ հասցեին կարդացի քննադատական կարծիք, թե ինչպես եմ կարողանում հանդուրժել ընտանիք պահող անձնավորության դատապարտման եղելությունը: Սա այն պարագայում, երբ նման տեսակետներ հնչեցնողները, առավել քան համոզված եմ, շատ լավ էլ գիտեն, որ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ։ Թե ինչի համար են իրենք կապ փնտրում, թողնենք իրենց խղճին։
Եկեք չմոռանանք նաև այն հարյուրավոր ընտանիքների մասին, որոնք մեզ հետ միասին այդ չարաբաստիկ միջադեպի օրը խորը ցավ ապրեցին: Փա'ռք Աստծո, անդառնալի կորուստներ չունեցանք:
Եվ չնայած Բոզոյանն ընդունել է իր մեղքը, համոզված եմ, որ իրականում չի պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ իր արածը:
Իսկ ահա նրանք, ովքեր «անհանգստացած» են Բոզոյանի ճակատագրով, թող մտահոգվեն սեփական ճակատագրերով։
Ցավում եմ, որ այս ամիսների ընթացքում մարդիկ, բացի էժանագին դիվիդենտներ շահելուց և իրենց նենգ երեսը ցույց տալուց, ըստ էության, ոչնչով չէին հետաքրքրվում։
Մեզ համար այդ ծանր օրերին այդ մարդկանցից և ոչ մեկին չտեսանք հիվանդանոցներում` երեխաների կողքին... Փոխարենը լսում ենք իրենց «ընտանիքների» վառ երևակայության արդյունքները։
Եվ վերջում. խնդրում ու պահանջում եմ՝ դժբախտ պատահարները մեր իրականության մեջ չդարձնել ինչ-ինչ դիվիդենտներ հավաքելու, միավորներ կուտակելու միջոց։

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan