Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Free Critik. Կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը

Free Critik. Կան քաղաքական գործիչներ, որոնք  կարող են կանգնեցնել արտագաղթը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Free Critik. Կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը

Free Critik-ն իր բլոգում գրել է.
«Ալեքսան Հակոբյան. Ինչու ՀԱԿ-ում չի շոշափվում այս անունը, որպես ՀՀ նախագահի թեկնածու…
Ազգանպաստ քաղաքական գործիչի կարիք ունենք…
Երբ խոսում ենք ամեն օր աճող արտագաղախթի մասին ուզում եմ նկատել, որ կան քաղաքական գործիչներ, որոնք ոչ միայն կարող են կանգնեցնել արտագաղթը, այլ նույնիսկ ի վիճակի են իրականացնել երկրի համար այդքան անհրաժեշտ լայնածավալ վերաբնակեցման պրոցեսներ: Այդպիսի մարդկանցից մեկն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Մարդ, որը ժամանակին ունենալով անսահման հնարավորություններ «թալան» իրականացնելու, ինչպես իր շարժման ընկերներից շատերը չգնաց այդ ստորացուցիչ ճանապարհով: Ունենալով յուրահատուկ կամայական հատկանիշներ, նրա ջանադրությունն անցավ բոլոր տրամաբանական սահմանները, երբ նա ղեկավարում էր Քաշաթաղը իրեն հարակից բազմաթիվ գյուղերով…:
Հիշեցնեմ պատմական մի դրվագ, որտեղ շատ հստակ երևում է, որ այս քաղաքական գործիչի համար ազգը գերակայող է ամենից: Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկումների ժամանակ տասնյակ պատգամավորներ ելույթ ունեցան, բայց հատուկենտներն ընդամենը համարձակություն ունեցան հրապարակավ հիմնավորելու թե ինչու են կողմ դատախազի միջնորդությանը և նրանցից մեկը հենց Ալեքսան Հակոբյանն էր։ Նայենք թե, ինչպես է արտահայտվում նրա մասին Լևոն Տեր-Պետրոսյանը'հանդիպելով երիտասարդների հետ, երբ պատմում էր նրանց Մոսկվայում 88-ականների ձեռբակալման մասին' «Մեզ բանտարկել էին 88-ի դեկտեմբերի 10-ին, բայց արդեն փետրվարից շարժումը սկսեց վերակենդանանալ: Սակայն մենք տեղյակ չէինք, մեզ լիովին անջատել էին իրարից, անջատել արտաքին աշխարհից: Երեքուկես ամիս, ես դա հետո եմ պարզել, գտնվել եմ մի խցում, որի կողքի խցում գտնվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Ես դա չեմ իմացել երեքուկես ամիս: Հետո վերջում, մայիսին, երբ պարզ էր, որ մեզ ազատ են արձակելու, ինձ տարան այդ խուց, և այդ խցի բնակիչներն ինձ ասացին, որ այդտեղ եղել է Ալեքսան Հակոբյանը, որի մասին շատ լավ հուշեր էին պահպանել: Հայաստանում, Երևանի բանտում շատ հեշտ էր հաղորդակցությունը' Մոսկվայի նման չէր. նամակներ էլ էին փոխանակվում, միջանցքով գոռում էին, իրար ինչ-որ լուրեր փոխանցում. ստեղծվել էր մի կոմուտատոր: Հնարավոր չէր մի ծայրից մյուսը խոսել. կենտրոնում Բաբկեն Արարքցյանի խուցն էր, դրա կողքը՝ Ալեքսան Հակոբյանինը, որը ամենահզոր ձայնն ուներ: Մենք այս ծայրից փոխանցում էինք' Ալեքսան, Վազգեն Մանուկյանին փոխանցիր այսինչ բանը: Վազգեն' Լևոնը քեզ փոխանցում է սա: Ստանում էր պատասխանը' ետ էր փոխանցում, և այլն: Ուրեմն, երբ ես գաղտնի կոմիտեի անդամների ձերբակալության լուրը ստացա, զգացի, որ նրանք տաքացել են: Զգացի, որ նրանք «թասիբի» են ընկել, տղայություն են ուզում անել. իբր' ոնց նրանց տանում են, մեզ էլ թող տանեն: Ես մի ճառ ասացի, հետո Ալեքսանը նույն ճառը փոխանցեց բոլորին: Լսեք' «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի է, ուրիշ «Ղարաբաղ» կոմիտե չկա, հասկացա՞ք:
Ավարտելով ուզում եմ նշել, որ Ալեքսան Հակոբյանի մասին գիրք է պետք գրել, այլ ոչ հոդվածով բավարարվել և ուզում եմ արտահայտել իմ զարմանքը Լևոն Տեր-Պետրոսյանին, քանզի ունենալով այսպիսի «գանձ» նա ժառանգորդ է ման գալիս, այլ, նորաթուխ, անփորձ գործիչների հարթությունում»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan