Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լեռնցի. Պետք է ամեն ինչ հայաֆիկացնել

Լեռնցի. Պետք է ամեն ինչ հայաֆիկացնել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լեռնցի. Պետք է ամեն ինչ հայաֆիկացնել

Լեռնցին իր բլոգում գրել է.
Մեզանից իւրաքանչիւրը, անկախ սեռից և տարիքից, կարող է իր համեստ ներդրումն ունենալ այն մեծ ճակատամարտում, որ յայտարարուած է այսօր հայութեանը:
Որպեսզի նախ հասկանաք, թէ ինչպիսի դաժան մարտերի մէջ են գտնւում այսօր մեր հայրենակիցները, պարզապէս պէտք է ուսումնասիրել.
• Հայկական երաժշտութինը (շարականներ, ժողովրդական, աշուղական երգարուեստ)
• Հայկական պարը (տարբեր տարածաշրջանների պարեր, /ռազմապարեր, ծիսապարեր, հարսանեկան պարեր և այլն.../)
• Հայկական գրականութիւնը (Գրիգոր Նարեկացի, Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Ռափաել Պատկանեան, Դանիել Վարուժան, և այլն, շարքը երկար կարելի է շարունակել...)
• Հայոց Պատմութիւն
Այս ամէնի ուսումնասիրման ընթացքում հետզհետէ կը նկատէնք այն ամբողջ դաժան մարտերը, որոնք ընթանում են մեր իսկ շուրջ, և որոնք մինչ այդ նոյնիսկ չէիք էլ նկատում: (հեռուստատեսութիւն, համացանց, փողոց, դպրոց, սրճարաններ և այլն, և այլն, ամէն ամէն տեղ):
և որքան լաւ տիրապետէնք այս ամէնին, այնքան կը դառնանք առաւել անպարտելի զինուոր, որի հրեղեն խօսքը կայծակի նման կը շանթահարի ու կը լուսաւորի իր իսկ շրջապատը, և իր շրջապատի մարդկանց կը դրդի նոյնը:
Այսպէս մետաստազի սկզբունքով՝ պէտք է ի վերջոյ ամէն ամէն ինչ հայաֆիկացնել, և ամէն ոլորտ դարձնել այնպիսին, ինչպիսի երազել են մեր պապերը և ինչպիսին պատգամել են:
Մամուլ, հեռուստատեսութիւն, թատրոն, երգարուեստ, գիտութեան բոլոր ուղղուածութիւնները, արուեստի զանազան ուղղութիւններ, կառավարական համակարգեր... բոլոր բոլոր տեղերում պիտի հետզհետէ համալրեն այնպիսի կադրեր, ովքեր մասնակից են եղել այս ճակատամարտին, նոյնն է թէ՝ տիրապետում են նուազագոյնին, որ բերուած է վերը նշուած կետերում:
Այսպէս, հանդարտ և յստակ, մենք միասին կերտում ենք մեր Հայաստանը, այն սուրբ Հայաստանը, որ պատգամել են մեզ մեր պապերը, այն ուժեղ Հայաստանը, որ փափագել են հայութեան բոլոր ժամանակների զինուորները՝ որոնք իրենց կեանքն են նուիրաբերել սրբազան ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan