Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահագն Սարոյան. Միասնական շտաբը ձախողվեց

Վահագն Սարոյան. Միասնական շտաբը ձախողվեց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահագն Սարոյան. Միասնական շտաբը ձախողվեց

Օգտատեր Վահագն Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հմայակ Հովհաննիսյանի վերջին հայտարարությանը:

Նա իր էջում գրել է.
«Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը օրերս մի հայտարարություն է արել, թե Միասնական շտաբի ծախսերը հոգացել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հայտարարությանը հաջորդող տարատեսակ մեկնաբանությունները իրենց ուղղություններով բուն խնդիրը քողարկում են` տալով քաղաքական հասունացող ինտրիգի տեսք: Նախ Միասնական շտաբի ստեղծման ու գործունեության հիմնական նպատակը ընտրությունների թափանցիկության ապահովումն էր, հնարավոր խախտումների ու կեղծիքների վեր հանումն ու տեղում կանխելը, որի շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերել քաղաքական դաշտում խաղացող ուժեր (ՀԱԿ+ԲՀԿ+ՀՅԴ - «Ժառանգություն»): Բնականաբար պետք է գործունեության կազմակերպման համար որոշակի ֆինանսական միջոցներ ծախսվեին, հիմա այդ միջոցները ասենք, տվել է Ծառուկյանը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, կամ այդ բոլորն էլ հավաքական ներդրում են ունեցել, դրանից խնդրի էությունը չփոխվեց: Այսինքն` Միասնական շտաբը իր գործառնությամբ ձախողվեց: Ստացվում է, որ Միասնական շտաբի ֆինանսավորումը եղել է անիմաստ` բուն նպատակի իրականացման տեսանկյունից: Օրինակ, կարելի է եզրակացնել, որ քաղաքական ուժերը հավաքվել, ընտրությունների թափանցիկության ապահովման մասին պայմանավորվել են, որպեսզի քողարկեն իրենց ոչ թափանցիկությունը, կամ հակառակը: Մեկ այլ եզրակացություն. այն ծառայել է որպես գործիք քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, որպեսզի խորհրդարանում ներկայացվածության հարցում օգտագործվի: Նմանատիպ եզրակացություններ շատ կարելի է բերել, սակայն դրանք ենթադրությունների ոլորտից այն կողցմ չեն ացնի: Այսօր հախուռն քննարկվում է հայտարարության ինտիգային հատվածը, իսկ թե շտաբի գործունեությունը ինչքանով խաթարեց կամ ապակողմներեշեց ընտրական գործընթացների մեկ քայլ առաջի գրանցման պատկերը Հայաստանում, դրա մասին խոսք չկա: Մեծ առումով հետաքրքիր չի թե ով է այդ աշխատանքները ֆինանսավորել, հետաքրքրական է, որ այդ մեծ նպատակի (ընտրական գործընթացների թափանցիկության ապահովում) ֆինանսավորումը ծառայել է ավելի փոքր նպատակների...

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan