Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Free Critik . Համակարգն է ստեղծում իրեն հարիր «հերոսներին»

Free Critik . Համակարգն է ստեղծում իրեն հարիր «հերոսներին»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Free Critik . Համակարգն է ստեղծում իրեն հարիր «հերոսներին»

Բլոգեր Free Critik–ն իր բլոգում գրել է
«Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են անարդարության, անհավասարության, ամենաթողության, անվստահության մթնոլորտ ձևավորել մեր երկրում, ամեն մեկս ունի իր յուրահատուկ հասցեագրված պատասխանը: Սակայն, այս զավեշտալի հարցը ավելի շատ համակարգային է, քան անձնավորված` քանզի համակարգն է ստեղծում իրեն հարիր «հերոսներին»: Յուրաքանչյուր ճարտարապետ կհաստատի այն ճշմարտությունը, համաձայն որի չի կարելի կառուցել որևէ ճարտարապետական կոթող` առանց հաշվի առնելու նյութի դիմադրողականությունը: Պետության կառուցման պարագայում այդ հանգամանքն առավել սուր է զգացվում: Իշխանական բարձր ատյաններում գտնվող քաղաքական գործիչը, պարտավոր է առավել սթափ գնահատել այն երաշխիքները, որոնք թե իրեն ու թե մյուսներին զերծ պիտի պահեն բարոյական մթնոլորտի փլուզման վտանգներից: ՀՀ իշխանություններին գնահատական տալուց պետք է հաշվի առնել ամենակարևոր հանգամանքը, հարցի տեսքով'- «Ձեզ հատկացված ժամանակահատվածում նախապատրաստվեց արդյոք այն հիմքը, որի վրա պիտի կառուցվի երկրի անապահով հասարակության արժանապատիվ ապագան»: Պատասխանը միանշանակ հետևյալն է` -իհարկե, ոչ' կենսունակ գործադիր իշխանություն ձևավորելու հավաստացումների շղարշի ներքո իրականում ձևավորվեց պատասխանատվության և իրավասությունների քաոսի մեջ խարխափող մի ղեկավար մարմին: Երկրի մեծամասնությանը, այսինքն անապահովներին, այսօր ոչ թե ինքնակառավարության կարգավորման մեխանիզմներ են պետք, այլ կանխարկող գործողություններ, որոնք թույլ կտան նրանց չլքել երկիրը: Սակայն, մինչ անապահովների համար բաղձալի գարունը վրա կհասնի, երկրի վարչապետը իր կիսատ-պռատ կոմպլեկտավորված կառավարության կազմով/ որոնց նշանակման հետ նա ընդհանրապես ոչ մի առնչություն չունի, քանի որ այդ իրավունքը վերապահված է նախագահին/, օր-օրի ավելացնում է երկրի արտաքին պարտքերը…: Հիշեցնեմ կառավարությանը, որ անարդարության և անհավասարության հաղթահարումը հնարավոր է, եթե լինի անապահովների աջակցությունը: Ավարտելով ուզում եմ դիմել ՀՀ կառավարությանը`- հարգելի կառավարությո'ւն ցավոք սրտի դուք անապահովների աջակցությունը չվաստակեցիք և դժվար էլ այս կազմով վաստակեք, քանզի երկրի անապահովներին ազգանպաստներ են պետք, այլ ոչ բանկիրներ և օլիգարխներ»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan