Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գևորգ Սաղաթելյանը. Ապրի մեր ոստիկանապետը

Գևորգ Սաղաթելյանը. Ապրի մեր ոստիկանապետը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գևորգ Սաղաթելյանը. Ապրի մեր ոստիկանապետը

Օգտատեր Գևորգ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «News.am»-ին տված հարցազրույցին, թե ոստիկանները շոու են կազմակերպել` կանգնեցնելով իր թիկնապահներին և զինաթափելով, Վլադիմիր Գասպարյանը նկատեց. «Շոուին շոուով պետք է պատասխանես, երբ օրինապաշտ քաղաքացի ես, քեզ կմոտենան օրինապաշտորեն: Երբ դու ինքդ գտնում ես, որ դու պետք է քաղաքացիների վրա քշես մեքենան, որովհետև մտածում ես, փող ունես, հարուստ ես ու գլուխդ մի տեսակ չեփող ա ու դու արտոնություններ ունես էս երկրում, չի կարող նման բան լինել: Որպեսզի ավելորդ բաներ չլինեն պետք է գան, օրինական ձևով թիկնապահներ վարձեն, որ թիկնապահություն անեն, այլ ոչ թե նազիր-վեզիրություն անեն, և այդ թիկնապահը պետք է չթողի: Եթե Արզաքանցյանը, նախկին պատգամավորը կարծում է, որ եթե հարուստ է, կարա խաչմերուկները կտրելով անցնի, մարդկանց վրա քշի, այդ ժամանակ ոչ թե շոու, այլ կոնցերտ կկազմակերպենք»: Գևորգ Սաղաթելյանը հավելել է. «Ոստիկանապետի խոսքով, հիմա որպես թիկնապահ աշխատեցնում են իրենց ծանոթ-բարեկամներին, մինչդեռ կարելի է օրինական ճանապարհով թիկնապահ վարձել: Դիտարկմանը, թե նույն հարցազրույցում Արզաքանցյանն ասել էր, որ իր նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք այժմ ազատության մեջ են և ինքը իր անվտանգության մասին է մտածում, Ոստիկանապետը արձագանքեց. «Արզաքանցյանը թող գնա ու իր համար լավ ապրի, ոչ մի կիլլեր էլ իրեն չի վտանգում, թող գնա լավ ապրի»: Ապրի մեր ոստիկանապետը, այ եթե շատերի շոուներին կոնցերտներով պատասխանեն, երևի թե կքչանանա մեր շոու-մենները»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan