Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավաճանություն տեղի չունեցավ. հետլավրովյան մտորումներ. «Սա Հայաստան է և վերջ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Քառօրյա մարտերի ընթացքում և հատկապես հարաբերական զինադադարի վերահաստատումից հետո օդում տարօրինակ տագնապ կար: Մարդիկ դավաճանություն էին սպասում: Անկախ քաղաքական կողմնորոշումից ու սոցիալական դիրքից, դժվար թե շատ լինեին նրանք, ովքեր 100 տոկոսով համոզված էին, որ իշխանությունը տեղի չի տա արտաքին ճնշմանը և զիջումների չի գնա: Նոր թափ առան «պայմանագրային» պատերազմի մասին խոսակցություններն ու կասկածները՝ անգամ ճակատ մեկնած կամավորների շրջանում: Բայց Լավրովի այցի ժամանակ հնչած մտքերն ու գնահատականները, հայկական իշխանությունների դրսևորած տրամադրվածությունը հակառակը ցույց տվեցին: Այնուամենայնիվ, մենք մերոնցով ենք՝ մեզանում դավաճաններ և թուրքեր չկան: Կան կաշառակերներ, ընտրակեղծարարներ, օլիգարխներ, անորակ պետական համակարգ, բայց դավաճան չկա: Հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը լավ նախադրյալ է, որը իմաստուն իշխանությունը կօգտագործեր լայնածավալ բարեփոխումների միջոցով սկզբունքորեն նոր տիպի պետականություն կառուցելու համար: Որովհետև, երբ ժողովուրդը գիտի, որ դավաճան չկա, մնացած բոլոր խնդիրները տեխնիկական են դառնում ու լուծելի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan